Ջերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200-ից ավելի կյանքեր. Բադալյան

13 Սեպտեմբերի, 2026

«Այսօր լրանում է ջերմուկյան մարտերի կամ «երկօրյա պատերազմի» չորրորդ տարելիցը։ Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր եւ կորցրեց տարածքներ։ Այդ պատերազմը դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպուլյացիայի «անկյունաքարերից» մեկը»,- գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Նա շարունակել է. «Իշխանությունը, որ 2022 թվականին հայտարարում էր, թե դա հարձակում է Հայաստանի վրա, այսօր հայտարարում է, թե տարածքների հարցը կլուծվի սահմանազատման ու սահմանագծման գործընթացով։ Իսկ Ադրբեջանը որեւէ անգամ չի հաստատել դա, եւ ավելին՝ Ալիեւը դեռեւս այն ժմանակ հայտարարել է, որ դուրս չեն գալու զբաղեցրած տարածքներից, որ դրանք իրենցն են։ Որեւէ այլ հայտարարություն՝ Բաքուն չի արել այդ թեմայով։

Իսկ Երեւանը թեմայի վրա կառուցել է քարոզչական արշավ, որը իրականացնում է առ այսօր, առաջ բերելով մի շարք մանիպուլյատիվ «թեզեր», ու առ այսօր չպատասխանելով գլխավոր մի հարցի՝ եթե իրապես համարել են, որ դա հարձակում է Հայաստանի տարածքի վրա, ինչո՞ւ այդ օրը եւ կամ հաջորդ օրը, չի հայտարարվել ռազմական դրություն։ Այդ քայլը պետք է կատարվի ըստ Սահմանադրության, եթե լինի հարձակում կամ նույնիսկ հարձակման սպառնալիք։ Երեւանը գնահատել է դա հարձակում, բայց փաստորեն միայն բանավոր, որովհետեւ չի իրականացվել Մայր Օրենքով սահմանված կարգը։ Այս հարցը, ըս իս, առանցքային հարցն է ջերմուկյան դեպքերը հասկանալու համար։ Ու այդ առանցքային հարցը չունի պատասխան։

Իհարկե ավելորդ չէ նաև հիշեցնել ուշագրավ ժամանակագրությունը․ 2022 թվականի օգոստոսի 31–ին տեղի է ունենում հանդիպում Բրյուսելում՝ Շարլ Միշելի հայտնի բրյուսելյան ձեւաչափով՝ Միշել–Փաշինյան–Ալիեւ։ Այդ հանդիպմանը նախորդող գիշերը Երեւանին ներկայացվում է Բաքվի ու Բրյուսելի համաձայնեցրած՝ այսպես կոչված «ռեինտեգրացիայի» պլանն Արցախի համար, թե ինչպես է Արցախը դառնալու Ադրբեջանի մաս, առանց որեւէ կարգավիճակի, պարզապես՝ Ադրբեջանի սովորական մաս, ինչպես մյուս մասերը։ Երեւանը հրաժարվում է հարցը ընդգրկել բանակցության օրակարգ։ Բնականաբար, հաջորդ օրը բանակցությունը անցնում է լարված։

Երկու շաբաթ անց տեղի է ունենում հարձակումը Ջերմուկի ուղղությամբ, եւ մի քանի այլ ուղղություններով։ Դրանից երեք շաբաթ անց՝ 2022 թվականի հոկտեմբերի 6–ին Պրահայում տեղի է ունենում Մակրոն–Միշել—Փաշինյան–Ալիեւ քառակողմ հանդիպում, որի ընթացքում Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս»։

Նմանատիպ նյութեր

Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է․ մանրամասներ

Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է․ մանրամասներ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը փաստեր է ներկայացրել նոր կենսաչափական համակարգի մասին: «Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է, իսկ նույնականացման քարտի տուրքը՝ 5950 դրամ։ Հետևաբար, երկու տարբեր փաստաթղթերի և հետագայում դրանցից...

Աննա Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ․ փաստաբան

Աննա Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ․ փաստաբան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ ԱԺ այսօրվա դեպքից հետո իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Վարդապետյանը, որ շատ է սիրում կրիմինոլոգիական և ակադեմիական փաթեթավորումներ տալ բռնության և խուլիգանության հետ աղերս չունեցող հետապնդումներին, պետք է Մխիթար Գոշ...

Վազգեն Թևանյանը կպայքարի չեմպիոնության համար

Վազգեն Թևանյանը կպայքարի չեմպիոնության համար

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կարիերայում առաջին անգամ նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։ Եզրափակիչի ճանապարհին 27-ամյա հայ...

Եթե Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի շահում, դա պերմանենտ զիջում է․ Արամ Վարդևանյան 

«Երեկվա հարցուպատասխանը, երևի, որոշակի հետևանքներ է թողել։ Երեկ մի բան պարզվեց, և կարծես այսօր Նիկոլ Փաշինյանի խոսույթից մի հետաքրքիր հանգամանք բացահայտվեց։ Խաղաղության պայմանագրի շրջանակում, երբ խոսում էին, թե իբր խոչընդոտը...

Ալիևը չի մեկնի Թուրքիա

Ալիևը չի մեկնի Թուրքիա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կներկայացնի երկիրը Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում, որը տեղի կունենա Թուրքիայում։ Այս մասին փոխանցում է Report-ը։ Նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի գագաթնաժողովին՝ նախապես նախատեսված...