Իշխանամետ, թուրքամետ ուժին սատարողին խմբակային հարձակումն ու ոստիկանի ծեծը «ներելի» են․ Չախոյան

9 Հուլիսի, 2025

Ակտիվիստ Արթուր Չախոյանը գրել է. «Այսօր Հայաստանում քիչ բան է զարմացնում, հատկապես՝ նմանատիպ «արդարադատությունը»։ Պրո-թուրքական կուսակցության ստեղծմանը սատարող անձը, ով խմբով հարձակվել է մեր վրա, հարվածել և ծեծի ենթարկել նաև ոստիկանի, ընդամենը դատապարտվել է 179 ժամ հանրային աշխատանքի։

Բոլորին պարզ է՝ եթե նման խուլիգանություն թույլ տար որևէ ընդդիմադիր, նրան ոչ միայն մի քանի ամսով կկալանավորեին, այլև դատարանը կկայացներ մի քանի տարվա ազատազրկման վճիռ։ Բայց այս դեպքում, քանի որ խոսքը իշխանամետ, թուրքամետ ուժին սատարող անձի մասին է, նույնիսկ խմբակային հարձակումն ու ոստիկանի ծեծը «ներելի» են։

Սա է ներկայիս Հայաստանի պատկերը, որտեղ արդարադատությունը որոշվում է ոչ թե օրենքով, այլ իշխանության վերին օղակների ցանկությամբ՝ ըստ այն բանի, թե ով է մեղադրյալը։ Երկակի ստանդարտներով «արդարադատություն», որը վաղուց վերածվել է պատվերով դատավարությունների։

Այս դատական որոշումը վերաբերում է անցած տարվա Երևանի հայտնի միջադեպին՝ պռո-թուրքական կուսակցության համագումարի ժամանակ տեղի ունեցած հարձակմանը։ Այդ օրը, երբ իրազեկման նպատակով, խմբով հարձակվել էին ինձ և իմ ընկերների վրա։ Դրանից հետո մեզ՝ տուժողներիս, անօրինական կերպով 3 օրով ձերբակալեցին։

Հետաքրքիրն այն է, որ հենց այս նույն դեպքի համար հիմա ես դատարանում մեղադրյալի կարգավիճակ ունեմ։ Փորձում են ինձ դատապարտել այն դեպքում, երբ նույն միջադեպի շրջանակում արդեն իսկ դատարանի վճռով Մորայր Մելքոնյանը ճանաչվել է մեղավոր։

Այո՛, այստեղ ոչ մի չափազանցություն չկա։ Պարզապես դա հերթական շինծու, աննախադեպ «ապուշ» քրեական գործն է, որով փորձում են ճնշել ինձ, ստիպել լռել ու չբարձրաձայնել իրականությունը»։

Նմանատիպ նյութեր

Մեսրոպ Մաշտոցին ճանաչո՞ւմ եք. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

  «Հնարավո՞ր է՝ տեղյակ չեք, որ այս ՏԻՄ ընտրություններին առնվազն հինգից վեց նախկին հանրապետականներ ՔՊ-ի ցուցակով է մասնակցում, գլխավորում է ՔՊ-ի ցուցակը կամ առնվազն կոալիցիա է կազմել։ Հնարավ՞որ է՝ տեղյակ չեք նաև, որ այս պահին պետական...

Կարող ենք արտահերթ ընտրություններ անել․ Փաշինյանը՝ Սահմանադրության հանրաքվեի հնարավոր տապալման մասին

«Սահմանադրության հետ կապված ես ասել եմ, որ մենք Սահմանադրությունը Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է։ Եվ պիտի ասեմ նաև, որ այս թեմայով խոսակցություն է եղել նաև Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ, որովհետև ես...

Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25

Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25

Ռուսաստանն ու Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով։ Այս մասին հաղորդում է ԲելՏԱ-ն։ Գործակալության տեղեկություններով՝ փոխանակումը տեղի է ունեցել «Նովայա Գուտա» անցակետում։ Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել...

Բա ո՞նց ա, որ Թուրքիայում գազը 3-4 անգամ ավելի թանկ է, իսկ իրենց լոլիկն ավելի էժան․ Փաշինյան

  «Ես շատ կոնկրետ ասել եմ, որ Ռուսաստանի որոշակի շրջանակներ, այո, նորություն է ձեզ համար, չեմ ասել, ասել եմ՝ Ռուսաստանի որոշակի շրջանակներ: Նոր էլ հղում արեցի, բա 2023 թվականին ո՞վ էր, ովքե՞ր էին Facebook-ում գրառում անում՝ Հայաստանի...

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Գիտական տվյալների հիման վրա սահմանվել է, որ Սևանա լճից ձկան որսի առավելագույն թույլատրելի չափաքանակն ավելացվել է ևս 720 տոննայով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։ Որոշման արդյունքում լճում ամբողջ ձկնորսական շրջանի համար սիգի...