Իրավապահ կառույցները պատասխանատվությունը բարդում են միմյանց վրա. «Ժողովուրդ»

1 Հոկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Փարաքարում, այնուհետեւ Սյունիքում եւ Արմավիրում հնչած կրակոցներն ու դրանց հետեւանքով առաջացած քրեածին լարվածությունը դարձյալ հստակեցրել են մեկ բան. իրավապահ համակարգի տարբեր օղակներ պատասխանատվություն ստանձնելու փոխարեն փորձում են մեղքը բարդել միմյանց վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ յուրաքանչյուր կառույց իր արդարացումն ունի։ Ոստիկանությունում վստահեցնում են, թե իրենք իրենց գործը հստակ կատարում են. «Մենք անմիջապես հայտնաբերում ու ձերբակալում ենք հանցանք կատարողին, տալիս ենք քննիչներին։ Եթե կալանավորելու փոխարեն ազատ են արձակում՝ դա այլ տիրույթ է, մենք ոչինչ չենք կարող անել»։

Իսկ քննիչները պնդում են հակառակը՝ հայտնելով. «Մենք դատարան ենք ներկայացնում կալանքի միջնորդություններ, սակայն դատարանները որոշում են այլընտրանքային խափանման միջոց կիրառել։ Արդյունքում՝ հանցագործները կրկին ազատության մեջ են հայտնվում»։

Երկու կառույցներն էլ պատասխանատվության խարանը դնում են դատախազության վրա՝ ընդգծելով, որ հենց դատախազությունն է պարտավոր դատարաններում ապահովել մեղադրանքի կուռ պաշտպանություն։

Դատախազության ներկայացուցիչները, սակայն, իրենց հերթին վստահեցնում են, որ բոլոր դեպքերում բողոքարկում են դատարանների որոշումները բոլոր վերադաս ատյաններում եւ գործում օրենքի սահմաններում։

Այսպիսով՝ ստեղծվել է փակ շրջան. ոստիկանները մատնանշում են քննիչներին ու դատարաններին, քննիչները՝ դատարաններին, դատախազությունը՝ վերադաս ատյաններին ու դատարաններին։ Իսկ մինչ իրավապահ մարմինները միմյանց ուղղված մեղադրանքների ու արդարացումների մեջ են, կրակոցներն ու սպանությունները շարունակում են ցնցել հանրությանը։

«Ժողովուրդ» օրաթերթը առաջիկա օրերին կանդրադառնա նաեւ դատական իշխանության տեսակետին՝ հասկանալու համար, թե ինչու են հնչող կրակոցների հեղինակները կրկին հայտնվում ազատության մեջ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է

Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է։ Այս մասին գրում է Փաստինֆոն։ «Կայքի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, Ալեքսան Ալեքսանյանի և Նարեկ...

Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ են, 1-ը՝ ՀՀ-ի

Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ են, 1-ը՝ ՀՀ-ի

Կռունկավարի մարմինը դեռևս ներսում է, իսկ կռունկի աշտարակի տակ մնացած աշխատակիցներից մեկի մարմինը մասնատվել է։ Այսօր Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացած երեք աշխատակիցներից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մեկը` Հայաստանի։ Այս մասին...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում սեպտեմբերի 29-ի ցերեկը, հոկտեմբերի 1-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 30-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հանրապետության տարածքում...

«Ի դեպ»․ Սեպտեմբերի 19-ին գաթա, 27-ին՝ Թաթա․ սուգը տո՞ն են դարձնում

«Ի դեպ»․ Սեպտեմբերի 19-ին գաթա, 27-ին՝ Թաթա․ սուգը տո՞ն են դարձնում

Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայում հայ ազգի գլխին իրենց իսկ բերած սգո օրերը տոն դարձնելու համար։ Սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հայաթափման 3-րդ տարելիցի օրը դրա ուղիղ պատասխանատու և մեղավոր Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները ոչ միայն չայցելեցին Եռաբլուր, ոչ...

Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»

Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»

2026-ի հունվարին «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում «երկարատև քննարկումներից» հետո որոշեցին մրցույթ հայտարարել եւ վարձակալել 1998 թվականի արտադրության «Opel» մարդատար ավտոմեքենա։ Այն պետք է լիներ 101-116 ձիաուժանոց, գազով ու...