Իրավապահ համակարգում գնալով ուժեղանում է դժգոհությունը․ «Փաստ»

23 Մայիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, իրավապահ համակարգում գնալով ուժեղանում է դժգոհությունը, քանի որ արդեն ամենօրյա ռեժիմով պարտավոր են «արագի մեջ» քրեական գործեր հորինել, վարույթներ նախաձեռնել: Մեծ մասն արդեն բառիս բուն իմաստով զզվել է այս վիճակից, երբ Նիկոլ Փաշինյանն ամեն օր կարող է իր հավաքին ընդդիմադիրների դեմ մի բան հայտարարել, որին իրենք պետք է «միս ու արյուն» տան:

Մյուս կողմից՝ արժանապատվություն ունեցող իրավապահները վիրավորվում են ամբողջ համակարգն այս կարգի վարկաբերեկելուց: Ի վերջո, հանրության շրջանում ոչ անհիմն տպավորություն կա, որ կա՛մ իրավապահները տեղյակ չեն եղել տարիներ առաջ առերևույթ կատարված այս կամ այն «հանցագործությունից», կա՛մ տեղյակ են եղել, բայց ոչինչ չեն արել, մինչև սկսվի նախընտրական քարոզչությունը, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իբր «դիվիդենտներ» շահի, կա՛մ էլ պարզապես գործեր են «կարում», ինչը, իրավաբանական հանրույթի մեծ մասի համոզմամբ, ամենահավանականն է: Սակայն որ տարբերակն էլ լինի, արդյունքը մեկն է՝ իրավապահներն առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ» թերթի՝ 23․ 05․ 26

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...