Իրանում ներքին տեղահանվածների թիվը հասել է մինչև 3,2 միլիոնի. ՄԱԿ

12 Մարտի, 2026

Իրանում շարունակվող հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների թիվը հասել է մինչև 3,2 միլիոնի (600 հազարից մինչև 1 միլիոն տնային տնտեսություն)։ Այս մասին վկայում են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նախնական տվյալները։

Ըստ այդ տեղեկատվության՝ տեղահանված բնակչության հիմնական մասը լքում է Թեհրանը և մյուս խոշոր մեգապոլիսները՝ անվտանգության նկատառումներով ուղղվելով դեպի երկրի հյուսիսային շրջաններ և գյուղական վայրեր։ ՄԱԿ-ում զգուշացնում են, որ մարտական գործողությունների շարունակմանը զուգընթաց այս թվերը կաճեն։ ՄԱԿ ՓԳՀ-ն հավելել է, որ տուժել են նաև Իրանի տարածքում արդեն իսկ գտնվող փախստականների ընտանիքները, որոնք հիմնականում Աֆղանստանի քաղաքացիներ են։

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ վարչակազմը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ֆլորիդա նահանգում աջակիցների առջև ունեցած ելույթում...

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կանխարգելիչ հարված է հասցրել «Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն» (PJAK) խմբավորման հավաքի և մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։ PJAK-ը քրդական...

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Այս մասին հայտնում...