Իրանում ՀՀ դեսպանին «Նիկո՛լ, դավաճա՜ն» վանկարկումներով են դիմավորել

Ապր 24, 2025

News.am-ի տեղեկություններով` այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Թեհրանում հայ համայնքի ներկայացուցիչների և Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի միջև։

Իրանի հայ համայնքի մեր աղբյուրի փոխանցմամբ` Թեհրանում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ առավոտյան արարողակարգային միջոցառման ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչները սուլոցներով և «Նիկոլ դավաճան» վանկարկումներով  են դիմավորել Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանին, անգամ շուռ տվել նրա դրած ծաղկեպսակը։

Միջադեպի պատճառը եղել է Հայաստանի դեսպանության պահանջով Թեհրանում Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանին ելույթ ու հանդիպումներ ունենալն արգելելը։

Աբրահամ Գասպարյանը Թեհրանում էր՝ մասնակցելու ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախաձեռնած միջոցառմանը։ Թեհրանի հայկական «Արարատ» մարզավանում նախատեսված միջոցառմանը Աբրահամ Գասպարյանը հրավիրված էր որպես բանախոս։

Նախատեսված էին նաև հանդիպումներ՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

 

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում. «Հրապարակ»

ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը խորհրդավոր լռություն է պահում Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի թեմայով եւ թիմին էլ չի ասում, թե ինչ է պատրաստվում անել, ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում․ շարքերում գժված են եւ կարծում են, որ...

Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37․ «Ժողովուրդ»

Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37 տարի: Նմանատիպ Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Առաջարկվում է նաև մինչև 18 տարեկան...

ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել «xosnak.am»-ի դեմ Լիլիթ Գալստյանի հաղորդման հիմքով

ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել «xosnak.am»-ի դեմ Լիլիթ Գալստյանի հաղորդման հիմքով

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԻՄ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԻՄՔՈՎ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ Է ՆԱԽԱՁԵՌՆԵԼ xosnak.am-ի դեմ։ Xosnak.am լրատվականի կողմից արցախահայության դեմ ատելության խոսք տարածելու, բռնության կոչեր հնչեցնելու և...

ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է․ Արաղչի

ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է․ Արաղչի

Իրանը, Միացյալ Նահանգները և Օմանը համաձայնության են եկել հետաձգել անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը, որը նախատեսված էր մայիսի 3-ին Հռոմում։  Ինչպես փոխանցում է IRNA-ն, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նախարարը նշել է, որ...

ՔՊ-ն ու Ավինյան Տիգրանը ամբողջ «աստղաբույլով» գերի են Հանրապետություն կուսակցության ձեռքերում․ Գևորգ Ստեփանյան

ՔՊ-ն ու Ավինյան Տիգրանը ամբողջ «աստղաբույլով» գերի են Հանրապետություն կուսակցության ձեռքերում․ Գևորգ Ստեփանյան

Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երևանի «քաղաքապետի» աթոռը՝ առևտրի միակ միջոց։ ՔՊ-ն ու Ավինյան Տիգրանը ամբողջ «աստղաբույլով» գերի են Հանրապետություն կուսակցության ձեռքերում։ Մայրաքաղաքի կառավարումը ձախողած կոալիցիայի «տունը» կռիվ է ընկել, Ավինյանին...