«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԻՄ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԻՄՔՈՎ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ Է ՆԱԽԱՁԵՌՆԵԼ xosnak.am-ի դեմ։
Xosnak.am լրատվականի կողմից արցախահայության դեմ ատելության խոսք տարածելու, բռնության կոչեր հնչեցնելու և հանրության շրջանում թշնամանքի մթնոլորտ ձևավորելու համար օրերս ՀՀ գլխավոր դատախազ Տկն․ Աննա Վարդապետյանին էի ներկայացրել հաղորդում հանցագործության մասին։
Ահա, ստացել եմ ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պատասխանը՝ տվյալ լրատվականի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։
Վարույթի հիմքում նաև Նաիրի Հոխիկյանի և Մեսրոպ Առաքելյանի նույնաբովանդակ դիմումներն են»։
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...





