Իրանում երեկ տեղի են ունեցել վերջին օրերի ամենաբազմամարդ ցույցերը. իրանագետ

9 Հունվարի, 2026

Իրանում երեկ տեղի են ունեցել վերջին օրերի ամենաբազմամարդ ցույցերը, որոնք ուղեկցվել են նաև խժդժություններով։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Եղել են բախումներ մի կողմից անվտանգության ուժերի, իսկ մյուսից՝ ցուցարարների մեջ ներթափանցած արմատական տրամադրություններով անձանց և սադրիչների միջև։ Երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ։

Իրավիճակն այս առավոտի դրությամբ դուրս չի եկել պետական մարմինների կառավարելիությունի, չնայած նկատելի ռիսկեր առկա են։

Դատելով առկա տեղեկատվությունից՝ որևէ շենք կամ առավել ևս բնակավայր չի անցել ցուցարարների վերահսկողության տակ։

Արտաքին դերակատարներից Իրանի ներկայիս իրավիճակի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև։

Ոչ միայն, սակայն հիմնականում իսրայելական կողմը քարոզչական բոլոր խողովակներով և Իրանի ներսում ունեցած ցանցի միջոցով փորձում է առայժմ առանց հստակ առաջնորդության բողոքի գործողությունների առաջնորդությունը ստանձնել տալ Իրանի գահընկեց շահի որդուն, ինչին նա դեմ չէ, սակայն ունի խիստ սահմանափակ ռեսուրսներ։ Բողոքի մասնակիցների առանձին խմբերի կողմից վերջինիս անունը հնչեցվում է, բայց, դիցուք, քրդաբնակ շրջանների ցուցարարները հրաժարվում են իրենց բողոքն ասոցացնել տվյալ անձի հետ։

ԱՄՆ նախագահ Թրամփի վերջին հարցազրուցից պարզ է, որ նա դեռևս չի ընդունելու շահի որդուն, ինչը լուրջ ազդակ կլիներ վերջինիս հեղինակության աճի համար։ Ըստ Թրամփի՝ բողոքի գործողությունների ընթացքում որոշ մարդիկ սպանվել են ոչ թե իրավապահ մարմինների կողմից, այլ խուճապային հրմշտոցների հետևանքով։ Նման հայտարարություններն, ըստ էության, մանևրի լայն դաշտ են թողնում Թրամփի վարչակարգի համար պայմանավորվելու Իրանի ներկայիս իշխանության հետ, մինչդեռ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության։

Իրանի համար այժմյան ամենամեծ ռիսկը ոչ թե արմատական տրամադրություններով ցուցարարների գործոնն է,, այլ տնտեսական վիճակը՝ հատկապես արտարժույթի շուկան և անվերահսկելի գնաճը, որը ազդում է ահռելի քանակությամբ մարդկանց ամենօրյա կյանքի վրա՝ առաջ բերելով բնական դժգոհություն։

Միևնույն ժամանակ տնտեսական տևական ճգնաժամի ամենամեծ վտանգն այն է, որ այն բողոքը տեղափոխում է առանձին սոցիալ-տնտեսական պահանջների տիրույթից դեպի ամբողջ գաղափարախոսության և կենսակերպի մերժում, ինչը չափազանց բարդացնում է ցանկացած փոխզիջում, ուստի տնտեսական հարցերի օպերատիվ լուծումները պետք է ուղեկցվեն աստիճանական, բայց լայնածավալ լրջագույն բարեփոխումներով»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...