Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ-ի նոյեմբերյան ընտրություններից անմիջապես հետո. Թրամփ

10 Սեպտեմբերի, 2026

«Կարծում եմ՝ պատերազմը կավարտվի հենց ընտրություններից հետո, քանի որ նրանք  այլևս չեն կարողանա դիմանալ»,- BBC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ ընտրություններից անմիջապես հետո նավթի գները կտրուկ կնվազեն։

Տեխաս մեկնելու ճանապարհին, որտեղ անցկացվում էր Հանրապետական կուսակցության պատմության մեջ առաջին համագումարը՝ նվիրված միջանկյալ ընտրություններին, Թրամփը նաև ասել է, որ Իրանը «հուսահատորեն փորձում է ազդել ընտրությունների վրա, որպեսզի իշխանության գա ինչ-որ թույլ մարդկանց խումբ»՝ ակնհայտորեն նկատի ունենալով դեմոկրատներին, «որոնք իրենց հանգիստ կթողնեին և թույլ կտային միջուկային զենք ձեռք բերել»։

Սկզբում Թրամփը կանխատեսում էր, որ արդեն յոթերորդ ամիսը շարունակվող պատերազմը կտևի ընդամենը մի քանի շաբաթ։ Հակամարտությունը և դրա հետևանքները, այդ թվում՝ վառելիքի և սննդամթերքի գների աճը, հանգեցրել են նախագահի վարկանիշի նվազմանը։

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 3-ին։ Հանրապետականները վտանգում են կորցնել Կոնգրեսի նկատմամբ վերահսկողությունը․ պատմականորեն գործող նախագահի կուսակցությունը միջանկյալ ընտրությունների արդյունքում սովորաբար կորցնում է մանդատներ։

Նմանատիպ նյութեր

Զելենսկու ինքնաթիռը գրեթե ԱԹՍ-ների հարվածի տակ է հայտնվել. Մոլդովայի կառավարությունը հաստատել է

Զելենսկու ինքնաթիռը գրեթե ԱԹՍ-ների հարվածի տակ է հայտնվել. Մոլդովայի կառավարությունը հաստատել է

Մոլդովայի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ սեպտեմբերի 7-ին Նորվեգիա թռչող չվերթը հետաձգվել է Մոլդովայի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի պատճառով: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Մոլդովայի կառավարության խոսնակին:...

Գագիկ Խաչատրյանին շտապօգնության բժիշկների օգնությամբ են դատարան բերել

Գագիկ Խաչատրյանին շտապօգնության բժիշկների օգնությամբ են դատարան բերել

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը։ «Նիստին շտապօգնության բժիշկների և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նաև 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, որը...

Պեղումների ընթացքում հերթական բացահայտումը. եկեղեցու խորանի առջև տապանաքար է բացվել

Պեղումների ընթացքում հերթական բացահայտումը. եկեղեցու խորանի առջև տապանաքար է բացվել

Հին Խնձորեսկի XVII դարի Անապատ եկեղեցու տարածքում իրականացվող պեղումների ընթացքում արձանագրվել է հերթական բացահայտումը։ Եկեղեցու խորանի առջև բացվել է տապանաքար, որի վրա գրված է. «Այս է տապան Աստվածաբան Խաչատուր վարդապետի| ՌՃՀԸ(1729թ․)»։ Անապատ եկեղեցին միջնադարում...

Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը. Հակակոռուպցիոն կոմիտե

Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը. Հակակոռուպցիոն կոմիտե

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով...

Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ. Նժդեհ Իսկանդարյան

Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ. Նժդեհ Իսկանդարյան

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է նոր քաղաքական իրողություն։ Այդ իրողությունը պետք է իր արտացոլումն ունենա նաև Արցախի հարցի և Արցախի իշխանությունների...