Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել ԱՄՆ-ին ուղղված նախազգուշացմամբ

20 Հուլիսի, 2026

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հանդես է եկել ԱՄՆ-ին ուղղված նախազգուշացմամբ՝ Դարխովինում գտնվող միջուկային օբյեկտի վրա իրականացված հարձակման կապակցությամբ։ Հաղորդում է ԻՐՆԱ-ն:

X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ դիվանագետը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի հարձակումը Դարխովինում կառուցվող ատոմային էլեկտրակայանի օբյեկտների վրա վտանգավոր ոտնձգություն է Իրանի խաղաղ նպատակներով ենթակառուցվածքի դեմ»։

Ղարիբաբադիի խոսքով՝ տարածաշրջանում անկայունության սրման և անվտանգության սպառնալիքների հետ կապված բոլոր հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է ԱՄՆ կառավարությունը։

«Իրանը վճռականորեն դատապարտում է այս ագրեսիայի ակտը և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ իր ազգային շահերն ու անվտանգությունը պաշտպանելու համար», — ընդգծել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալը։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...