Իրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան Ոսկանյան

13 Հունիսի, 2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․

«Այս պահի դրությամբ ամփոփելով առկա տեղեկատվությունը պետք է նշել. Իրանի միջուկային որևէ օբյեկտ ոչնչացված չէ, հաստատապես պարզ է, որ վնասվել է Նաթանզի միջուկային համալիրի վերգետնյա հատվածը։ Վնասվել է Թավրիզի նավթավերամշակման գործարանը, վնասվել են նաև մի քանի քաղաքացիական ենթակառուցվածքներ Թեհրանում։

Չի հաջողվել շարքից դուրս բերել իրանական ՀՕՊ համակարգը, չնայած չհաստատված տեղեկատվություն կա Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքի շրջանում դրա ենթակառուցվածքներից մեկին հասցված հարվածի վերաբերյալ։ Կան զոհեր բարձրաստիճան զինվորականության շրջանում, որոնք անփոխարինելի չեն։ Առավել ցավոտ է միջուկային առաջատար գիտնականների կորուստը։ Ընդ որում, գիտնականներին թիրախավորելն, ըստ էության, ահաբեկչական գործողություն է։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ՝ այդ թվում, կանայք և երեխաներ։

Իրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն»։

Նմանատիպ նյութեր

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի անակնկալ․ ինչ-որ մեկը հույս ուներ, որ այս շենքում աշխատող դատավորները Նիկոլի ցանկությունների դեմ որոշում կկայացնեի՞ն... Նիկոլի ՍԴ-ն շատ նորմալ է համարում, որ Նիկոլի ԿԸՀ-ն գողացել է ԲՀԿ-ի 5 մանդատը, որից...

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Հայաստանի տարբեր մարզերում այսօր՝ հուլիսի 4–ին, հորդառատ անձրև եւ կարկուտ է տեղացել։ Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ։ Ինչպես տեսանյութում երևում  է՝ գյուղացու 2 ամսվա տանջանքը հողին է...

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որոնցում ամառային շոգ օրերին Չինաստանի բազմահարկ բնակելի շենքերի տանիքներից բարձրանում են ջրային մառախուղի խիտ ամպեր։ Այս անսովոր տեխնոլոգիան ստացել է «Rooftop Rain» («Տանիքներից անձրև») անունը և արդեն լայն...

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ենք տեսնում մենք այսօր. Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում։ Ինչպես և սպասելի էր, Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների...

Թրամփը զարմացած է, թե ինչպես են հրաժեշտ տալիս Խամենեիին

Թրամփը զարմացած է, թե ինչպես են հրաժեշտ տալիս Խամենեիին

Հետևում եմ Խամենեիի հուղարկավորությանը և այնտեղ հավաքված Իրանի ղեկավարությանը։ Մեկ հարվածը բավական է բոլորին ոչնչացնելու համար, սակայն չենք գնա այդ քայլին, քանի որ այդ դեպքում մեզ հետ բանակցող չի լինի։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահ...