Նրանք կարծում էին, թե երկու-երեք օրվա ընթացքում կկարողանան հասնել ռեժիմի փոփոխության և տանել արագ ու «մաքուր» հաղթանակ, սակայն ձախողվեցին, ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Ես կարծում եմ, որ «Պլան Ա»-ն ձախողված է։ Հիմա նրանք փորձում են այլ ծրագրեր իրագործել, բայց դրանք բոլորնը նույնպես ձախողվել են։ Չեմ կարծում, թե նրանք որևէ իրատեսական վերջնարդյունք ունեն մտքներում։ Նրանք պարզապես սկսել են կուրորեն հարձակվել մեզ վրա»,- նշել է նախարարը։
Ամերիկյան PBS News-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն այլևս օրակարգում չեն։
Ըստ Արաղչիի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը ձախողել են պատերազմի առաջին օրերին Իրանում վարչակարգը փոխելու փորձը և այժմ գործում են «առանց նպատակի»։






