Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ

16 Օգոստոսի, 2026

Իրանը Ֆրանսիային նախազգուշացրել է «համապատասխան միջոցների» մասին, եթե կրկնվեն այն գործողությունները, որոնք Թեհրանը գնահատում է որպես երկրի ներքին գործերին միջամտություն, հաղորդում է Tehran Times-ը.

Պատճառ են դարձել երկու ֆրանսիացի դիվանագետների գործողությունները, որոնց իրանական իշխանությունները կապել են ենթադրյալ օտարերկրյա միջամտության գործողության հետ։

Իրանի հետախուզության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ դիվանագետները հայտնաբերվել են գաղտնի հանդիպման վայրում, երբ իրանական ուժայինները կատարում էին դատարանի որոշումը՝ ձերբակալելու երկու կասկածյալի՝ օտարերկրյա միջամտության հետ կապված գործունեության գործով։ Դիվանագետների ինքնությունը հաստատելուց հետո միջադեպի մասին տեղեկացվել է Իրանի արտաքին գործերի նախարարությանը։

Գերատեսչության տվյալներով, առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունը բացահայտել է որոշակի անձանց որոնելու, նրանց հետ գաղտնի կապեր հաստատելու և Իրանի ներսում ու սահմաններից դուրս ցանցեր ստեղծելու նախագիծ։ Իրանական կողմը նաև պնդում է, որ քննության ընթացքում հայտնաբերված պայմանագրերը ստորագրել է Իրանում Ֆրանսիայի նախկին դեսպանը, ինչը, Թեհրանի կարծիքով, վկայում է իրանական օրենսդրության և դիվանագիտական նորմերի խախտման մասին։

Իրանի հետախուզության նախարարությունը շեշտել է, որ կասկածելի գործունեությունն իրականացվել է պատերազմի ժամանակահատվածում, և նախազգուշացրել է, որ դիվանագիտական կարգավիճակը չի կարող օգտագործվել «ապօրինի կամ միջամտողական գործունեության» համար։ Նման գործողությունների կրկնության դեպքում Թեհրանը մտադիր է ձեռնարկել համապատասխան միջոցներ։

Ֆրանսիան ավելի վաղ դիվանագետների հետ վարվելակերպը անվանել էր լուրջ դիվանագիտական խնդիր։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել էր, որ նրանց մի քանի ժամ պահել և հարցաքննել են, իսկ նրանցից մեկը ենթարկվել է ֆիզիկական բռնության։ Իրանը մերժել է այդ մեղադրանքները։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ դիվանագետները միջամտում էին երկրի ներքին գործերին՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կապերի քողի տակ։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, իր հերթին, Ֆրանսիային և եվրոպական այլ երկրներին մեղադրել է մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հարցերում «կրկնակի չափանիշներ» կիրառելու մեջ։ Ըստ նրա, Իրանի հասցեին եվրոպական քննադատությունը չի կարող դիտարկվել առանձին՝ Իսրայելին ցուցաբերվող աջակցության և տարածաշրջանում Վաշինգտոնի քաղաքականության համատեքստից դուրս։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը

Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը

Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից հենց դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը։ Այս մասին հայտնում է Armenia Sputnik-ի աղբյուրը։ Թե որ ԲԿ-ում է և ինչ վիճակում է, գերատեսչությունները չեն...

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարց

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարց

Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։ Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու հոկտեմբերի...

«Ի դեպ»․ 3 զավեշտալի ձևակերպում՝ մեկ ասուլիսում

«Ի դեպ»․ 3 զավեշտալի ձևակերպում՝ մեկ ասուլիսում

Ի դեպ, օրերս մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Ադրբեջանը հերթական անգամ առաջ է տվել իր դիրքերը և ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, այս անգամ Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում։ Նշենք, որ սա արդեն վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն...

«Հայաստան» դաշինքը զրկված է իր առաջնորդի հետ կոմունիկացիայի հնարավորությունից․ սա աբսուրդ է․ Գրիգորյան 

««Հայաստան» խմբակցությունն իսկապես զրկված է դաշինքի առաջնորդի հետ կոմունիկացիայի հնարավորությունից։ Եվ դա ևս շատ մեծ ցուցիչ է քաղաքական հետապնդման դրսևորման տեսանկյունից, որովհետև այդ քննվող գործի շրջանակներում, նախ՝ իհարկե, այդ քննվող...

Ռուսթավելի պողոտայում հայտնաբերել են պատմական նշանակություն ունեցող քարե բեկորներ

Ռուսթավելի պողոտայում հայտնաբերել են պատմական նշանակություն ունեցող քարե բեկորներ

Ռուսթավելի պողոտայում շարունակվող վերականգնման աշխատանքների ընթացքում՝ «Ազատության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից հատվածում, աշխատակիցները հայտնաբերել են պատմական նշանակություն ունեցող երեք քարե բեկորներ։ Քարերից մեկի վրա պահպանվել է Աստվածամոր և մանուկ Հիսուսի...