Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին

22 Մայիսի, 2025

Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու նպատակով բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում: Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ Telegram ալիքը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Էսմայիլ Բաղաին։

Բաղաին հավելել է, որ Թեհրանը «վճռական է պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում»։

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հիմնախնդրի և ամերիկյան պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները շարունակվում են ապրիլից։ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Թեհրանը կարող է միջուկային զենք ստեղծել սեփական ծրագրի շրջանակում:

Միաժամանակ Իրանը պնդում է, որ այդ ծրագիրն օգտագործվում է խաղաղ ճանապարհով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է, որ Իսլամական Հանրապետության հետ պոտենցիալ նոր համաձայնագիրը կտարբերվի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) և կլինի «ավելի ուժեղ»։

Նմանատիպ նյութեր

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով. ՆԳՆ

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով. ՆԳՆ

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։ Այս մասին հայտնում...

Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին. ահազանգ

Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին. ահազանգ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, SHAMSHYAN.com են զանգահարել Հայաստանի մի քանի քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն իրենց բողոքն էին ուղղում Հայաստանի կառավարությանը՝ հանձինս Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, որոնց ոչ...

Պեսկովը՝ Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի մասին

Պեսկովը՝ Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ հետևել «Ռոսպոտրեբնադզորի» պաշտոնական հայտարարություններին և ոչ թե լուրերին ու տարբեր ենթադրություններին։ Հայտնում է Ռիա նովոստին: «Այս դեպքում...

Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ ««Սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասում (ք. Երևան) իրականացվել է վերահսկողություն, որի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել...

«Սա ի՞նչ եղբայրություն է». բողոքի ակցիա Թուրքիայում՝ ընդդեմ Ալիևի

«Սա ի՞նչ եղբայրություն է». բողոքի ակցիա Թուրքիայում՝ ընդդեմ Ալիևի

«Մեկ ազգ, երկու պետություն» ձևակերպմամբ տասնամյակներ շարունակ ներկայացվող թուրք-ադրբեջանական հարաբերություններում նոր՝ բավական զգայուն թեմա է հայտնվել։ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առջև բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի։ Փոխանցում...