Իրաքի, Լիբիայի և Սիրիայի պետական համակարգի քանդման «փորձն» Իրանի դեպքում չի աշխատում. Իրանագետ

6 Մարտի, 2026

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Իրանի դեմ պատերազմի համատեքստում հիմա գրեթե բոլորի ուշադրությունը կենտրոնացած է ռազմական  գործողություններին։

Քչերն են ուշադրություն դարձնում, թե Իրանի պետական համակարգի նույնիսկ առաջին դեմքի սպանությունից հետո և ծանր պատերազմական պայմաններում որքան կազմակերպված և ներդաշնակ են աշխատում քաղաքացիական կառուցակարգերը։

Կարծում եմ՝ սա անակնկալ էր նաև Իրանի վրա հարձակվողների համար, որովհետև մինչ այս Իրաքի, Լիբիայի և Սիրիայի պետական համակարգի քանդման «փորձն» Իրանի դեպքում չի աշխատում։

Պատկերավոր ասած, Իրանի և, դիցուք՝ սադդամյան Իրաքի տարբերությունը միայն մեկ տառի մեջ չէ, այլ նաև պետականության այն պատմական խորը ավանդույթում, որը ենթադրում է ոչ թե միայն մեկ անձի շատ ուժեղ իշխանություն և այլևս ոչինչ, այլ նման իշխանության պայմաններում նաև ուժեղ պետական կառուցակարգերի առկայություն, որոնք էլ իրականացնում են պետության պատշաճ կառավարումը նաև խիստ ճգնաժամային պայմաններում»։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...