Ինքնուրույնությունից զուրկ դատարանը գործադրի ձեռքում ծառայում է որպես պետական ահաբեկչական միջոց. Հայր Ռուբեն

16 Մարտի, 2026

Մարտի 15-ին Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի և ծխական համայնքի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում-բանախոսություն՝ նվիրված Դատավորի կիրակիին։

«Մխիթար վարդապետ Գոշը՝ արդար դատավորի որոնումներում» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Բանախոսության ընթացքում նորովի բացահայտվել է Մխիթար Գոշի կերպարը։ Ներկաները հնարավորություն են ունեցել առավել մոտիկից ծանոթանալու եռամեծ վարդապետի իրավաբանական մտքին, ինչպես նաև ստացել հարուստ տեղեկություններ նրա նշանավոր «Դատաստանագրքի» մասին, որը միջնադարյան հայ իրավական մտածողության կարևորագույն հուշարձաններից է։ Հենց այս աշխատության մեջ է Մխիթար Գոշը նկարագրում, թե ինչպիսին պիտի լինի դատավորը՝ աստվածավախ, իմաստուն, անաչառ, անկաշառ։

Այնուհետև «Դատավորի կերպարը Սուրբ Գրքում» թեմայով բանախոսել է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ արձանագրելով դատավորի կամ դատական իշխանության կարևոր դերը պետության կայունության մեջ։

Հայր Սուրբը, մասնավորապես, նշել է. «Սուրբ Գրքում գործադիրից դատական իշխանության տարանջատման գաղափարը դիտարկվում է որպես աստվածատուր կարգ, իսկ մասնագիտական բարձր կարողությամբ օժտված, աստվածավախ, արդարամիտ և անկաշառ դատավորների նշանակումը՝ որպես պետական կառավարման համակարգի զորացման, հասարակության խաղաղ համակեցության, պետության զարգացման կարևոր նախապայման (Ելք 18։22–23)։ Միապետության հաստատման նախօրյակին, դատական իշխանությունը գործադիր իշխանությանը միաձուլելու և միապետի ձեռքում կենտրոնացնելու ժողովրդի ցանկությունը որակվում է իբրև աստվածուրացություն, աստվածային կարգի մերժում, ինչը Սամուել մարգարեի զգուշացմամբ՝ դառնալու էր ժողովրդի տառապանքի և պետական համակարգի խարխլման աղբյուր․ «Այդ ժամանակ դուք տնքալու եք ձեր ընտրած թագավորից, բայց Տերը ձեզ չի լսելու» (Ա Թագ․ 8։18)։

Հին ուխտի ժողովրդի պետական կազմավորման մեջ դատական իշխանությունը նախորդում է թագավորական միապետությանը, որով ընդգծվում են արդարադատության համակարգի առաջնայնությունն ու ինքնուրույնությունը։ Դատավորների անկախությունը բացարձակ արժեք է՝ անկախ ինչպես իշխանության մյուս ճյուղերից, այնպես էլ ժողովրդից․ «Մեծամասնությանը հետևելով չար գործերի հետևից չընկնես, վեճը չլուծես ճշմարտությունից հեռանալով՝ ըստ մեծամասնության» (Ելք 23։2)։ Ահարոնն անապատում ոսկե հորթ է ձուլում մեծամասնության պահանջով, պատժվում է հասարակությունը։ Միապետությունը հաստատվում է գործադիր և դատական իշխանությունների մեկտեղմամբ, դարձյալ մեծամասնության պահանջով, հետևանքը լինում է թագավորական իշխանության չարաշահումը, երկրի անվտանգության թուլացումը և արտաքին միջամտությունը։ Քրիստոսի դատավարությունն ու դատավճիռը տեղի են ունենում ամենաժողովրդավարական ձևով։

Երբ պետությունը, հասարակությունը հեռանում են Աստծուց և Նրա արարչադիր սկզբունքներից, աշխարհիկ իշխանությունը սկսում է իրեն դիտել որպես վերջնական հեղինակություն՝ փաստորեն իրեն վերագրելով այն դիրքը, որը պատկանում է միայն Աստծուն։ Այդ դեպքում դատարանը արդարադատություն իրականացնող մարմնից վերածվում է պատժիչ հաստատության, որտեղ գերակշռում է մեղադրական թեքումը, քրեական հետապնդումը։ Ինքնուրույնությունից զուրկ դատարանը գործադրի ձեռքում ծառայում է որպես պետական ահաբեկչական միջոց։

Հետևաբար, դատական համակարգի և դատավոր կերպարի աստվածաշնչյան ընկալումները մեզ հուշում են, որ դատական իշխանությունը պարզապես իրավական ինստիտուտ չէ, այլ բարոյական և աստվածաբանական իրականություն, որի կայունությունն ու անկախությունը պայմանավորում են թե՛ հասարակության համերաշխությունը, թե՛ պետության կենսունակությունը։ «Պետության հոգին զինվորականությունն ու արդարադատություն իրականացնողներն են»,- ասում էր Արիստոտելը՝ նկատի ունենալով երկու փրկարար կառույց, որոնցից մեկը զինված ուժերը, պետությունը պաշտպանում են արտաքին վտանգից, մյուսը՝ դատարանները, ներքին վտանգից․․․»։

Նմանատիպ նյութեր

Սեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ

Սեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ

Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով։ Դիմում ներկայացնել և...

«Ի դեպ»․  ԵՄ-ում հայկական ծիրան միայն Մարթա Կո՞սն է կերել

«Ի դեպ»․ ԵՄ-ում հայկական ծիրան միայն Մարթա Կո՞սն է կերել

Ի դեպ, հունիսի 23-ին համացանցում բուռն քննարկումների առիթ հանդիսացավ հայկական ծիրանի խորհրդանշանական խմբաքանակի ԵՄ արտահանումը։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու ԵՄ  ներկայացուցիչ Մարթա Կոսը համատեղ լուսանկար հրապարակեցին՝ մի տուփ՝ 7 հատ ծիրանի հետ, նշելով, թե...

Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված՝ քնեցված առյուծներից մեկն այդպես էլ չի արթնացել․ «Փաստինֆո»

Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված՝ քնեցված առյուծներից մեկն այդպես էլ չի արթնացել․ «Փաստինֆո»

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։ Ինչպես գրում է «Փաստինֆոն», Կենդանաբանական այգու մամուլի խոսնակը...

Հայրս դարձել է քաղաքական խաղի պատանդ․ չեխական մամուլի անդրադարձը՝ Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրին

Հայրս դարձել է քաղաքական խաղի պատանդ․ չեխական մամուլի անդրադարձը՝ Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրին

Չեխական Idnes.cz պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի՝ Վացլավ Հավելի անվան մրցանակի առաջադրման փաստին ու  նրա և Բաքվում պահվող հայ մյուս հայ գերիների ճակատագրին: Ստորև  թարգմանաբար ներկայացվում է հոդվածը որոշ կրճատումներով. «Լեռնային Ղարաբաղի նախկին...

ԱՄՆ-ն կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները․ Թրամփ

ԱՄՆ-ն կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները․ Թրամփ

Միացյալ Նահանգները կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հիշեցնենք, որ Անկարայում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողով։ «Ես շատ հիասթափված էի ՆԱՏՕ-ից։ Եվ անկեղծ ասած, եթե գագաթնաժողովը չանցկացվեր Թուրքիայում,...