Ինչու է Երևանն Արաքսի ափին ամբարտակ կառուցելու նախագիծը համաձայնեցնում Անկարայի հետ

15 Նոյեմբերի, 2025

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, մեկնաբանել է, թե ինչու է Երևանը Արաքսի ափին ամբարտակ կառուցելու նախագիծը համաձայնեցնում Անկարայի հետ, թեև պայմանագրում նման պահանջ չկա։

Ավելի վաղ գրել էինք, որ արդեն մեկուկես տարի է` Հայաստանը Արաքս գետի ափին ամբարտակ կառուցելու հարցը համաձայնեցնում է Թուրքիայի հետ։ Սակայն երկրների միջև գործող` սահմանային գետերի և գետակների մասին կոնվենցիան ենթադրում է, որ Հայաստանը պարտավոր է միայն «ժամանակին զգուշացնել» շինարարության մասին։ «Համաձայնեցման» անհրաժեշտություն չկա։

Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ հետաքրքրվելով, թե ինչու է Հայաստանը Թուրքիայի հետ համաձայնեցնում ամբարտակի շինարարությունը, այդ թվում` նախագծային փաստաթղթերը, երբ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև 1972 թվականին կնքված պայմանագրի համաձայն` Երևանը պետք է պարզապես տեղեկացնի այդ մասին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ ՀՀ-ն ծանուցել է Թուրքիայի Հանրապետությանը Արաքս գետի ափամերձ հատվածի ամրակայման աշխատանքների վերաբերյալ՝ պայմանագրային դրույթներին համապատասխան։

«Միաժամանակ, ըստ անհրաժեշտության, կողմերի միջև թեմայի վերաբերյալ լինում են շփումներ և խորհրդակցություններ՝ երկու հարևան երկրների միջև համագործակցության տրամաբանության մեջ», — հավելել են ԱԳՆ-ից:

Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ավելի վաղ հայտնել էին ոչ թե «ծանուցման», այլ հենց «համաձայնեցման» մասին:

Մասնավորապես ամիսներ առաջ մեզ հայտնել էին, որ ՀՀ ԱԳՆ–ի միջնորդությամբ շարունակվում է նախագծային փաստաթղթերը թուրքական կողմի հետ համաձայնեցնելու գործընթացը։

Համաձայնեցնելու մասին նմանօրինակ պատասխան էինք ստացել նաև անցյալ տարվա ամռանը։

Ավելի վաղ գրել էինք, որ Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար ամբարտակի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար:

Հիշեցնենք, որ ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և դրա սահմաններից դուրս ձևավորվել է մոտ 400 հա մակերեսով կղզի:

Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկել է Արաքս գետի ներկայիս հունի վրա կառուցել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ ամբարտակ-պատնեշ՝ գետի ջրերը նախկին հուն ուղղելու համար:

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տարաձայնությունների ֆոնին. BBC

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տարաձայնությունների ֆոնին. BBC

Հուլիսի 7–8-ին Անկարայում կանցկացվի ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը։ Դաշինքը մոտենում է այս հանդիպմանը իր նորագույն պատմության ամենախորը ճգնաժամի պայմաններում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմների ֆոնին։ BBC-ն ներկայացնում է, թե ովքեր կմասնակցեն...

«Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության

«Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության

Խուզարկությունից շուրջ մեկ ամիս հետո, այսօր Քննչական կոմիտե վկայի կարգավիճակով հարցաքննությունների են կանչվել Armat Media-ի խմբագիրները, լրագրողները և օպերատորները` Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: Հիշեցնենք, որ հունիսի 5-ից Armat Media-ի խմբագրության...

«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր

«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում Թբիլիսյան 29/11 հասցեում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի...

Ռուսական ուժերը հարված են հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR-ի բենզալցակայանին

Ռուսական ուժերը հարված են հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR-ի բենզալցակայանին

Հուլիսի 5-ին ռուսական ուժերը երկու անգամ հարված են հասցրել SOCAR-ի բենզալցակայանին Ուկրաինայի Նիկոլաևի մարզում՝ Օդեսայի ուղղությամբ։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտնել է «Ուկրաինսկա պրավդան»՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։ Ըստ հաղորդագրությունների՝ Նիկոլաևից...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Փոփոխություններ՝ վարորդական վկայականների տրամադրման կարգում

  Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ հուլիսի 6-ից վարելու իրավունքի վերականգնման դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների վերաբերյալ։...