Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու… գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»

14 Հուլիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Երկու պատկեր միանգամից ուշադրություն գրավեցին երեկվա լրահոսում. «Մուլտի գրուպի» կազմի մեջ մտնող փակված ընկերությունների աշխատակիցների բողոքի ակցիաները և այդ ամենի խորապատկերում՝ «շվեդական քայլքի» ձողերով, արշավականի համազգեստով տավուշյան սարուձորերում «դեգերող» Նիկոլ Փաշինյանը:

Այսինքն՝ Փաշինյանն իր «սև գործն» արել է, «իրավապահ համակարգին» հրահանգները տվել է, ու… գնացել է արձակուրդը վայելելու՝ մինչև ամսվա վերջ:

Տեսեք, իր՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով միանգամից 1-2 օրվա մեջ մի քանի տասնյակ ընկերություններ, ձեռնարկություններ են փակվել: Խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող կամ նրան առնչվող ընկերությունների մասին է: Տարբեր հաշվարկներով՝ մոտ 7000 մարդ մնացել է անգործ: Եթե այդ աշխատողների ընտանիքներն էլ նկատի ունենանք, խոսքը մի քանի տասնյակ հազար մարդկանց մասին է:

Այսինքն, այդ մարդիկ հայտնվել են մի իրավիճակում, երբ նույնիսկ կոմունալ վճարները մուծելու խնդրի առաջ կարող են կանգնել: Մի առավոտ արթնացել են ու իմացել, որ իրենց գործազրկել են: Ու խոսքը սովորական, պարզ, աշխատավոր մարդկանց մասին է: Դեռ չենք ասում, որ իշխանության այդ գործունեության հետևանքով տուժել են նաև բազմաթիվ այլ ընկերություններ, որոնք փակված ընկերությունների հետ աշխատանքային պայմանավորվածություններ ունեն: Այսինքն՝ իրականում տուժածներն ավելի շատ են:

Դրան գումարած՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները Փաշինյանը վերջնականապես փչացրել է, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ, այդ թվում՝ գյուղացիներ, հողագործներ, բեռնափոխադրողներ, ահռելի վնասներ են կրում, անորոշ վիճակի մեջ են հայտնվել:

Իսկ ինքը՝ այդ ամենի գլխավոր հեղինակը, զբոսնում է սարերում ու անտառներում: Այ, կհանգստանա և մյուս ամսվա սկզբին կվերադառնա աշխատավայր ու արդեն նոր թափով, նոր եռանդով կսկսի բռնել, գործազրկել, փակել, «պետականացնել»…

Նմանատիպ նյութեր

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի...