Ինչո՞ւ իշխանությունը չի հրապարակում 44–օրյա պատերազմի հարցով զեկույցը. Սեյրան Օհանյան

20 Ապրիլի, 2026

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը գնահատականներ պետք է տա հակառակորդին, նրա գործողություններում և  եթե կան ներքին պայմանավորվածություններ Ադրբեջանի նախագահի հետ, այդ զեկույցի հրապարակումը որոշ չափով կարող է վնասել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով ինչու չհրապարակվեց 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողոցվի զեկույցը, արդյո՞ք դա Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգին վնասելու էր։

«Քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա Ազգային ժողովին, որպես օրենսդիր մարմին, թե ինչպես է ինքը կատարել իր պարտականությունները և ինչ գործողություններ է իրականացրել, որպեսզի մեր ժողովրդին համախմբի մեր հայրենիքը պահելու, Արցախը պահելու համար։ Քննիչ հանձնաժողովը պետք է նաև գնահատական տա գործադիրին. Ինչպե՞ս է գործադիրը իրականացրել իր ֆունկցիաները, արդյո՞ք նրա իրարամերժ գործողությունները և հայտարարությունները չեն բերել նրան, որ բանակցային ձևաչափը խաթարվել է և նաև պետք է պատասխան լինի՝ ինչու 2019–ի առաջարկը Մինսկի համանախագահության 2019–ի առաջարկը ծալել, դրել են իրենց տակը և ոչ մի գործողություն չեն արել։

Քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա նաև դատաիրավական համակարգին։ Եթե օրինախախտումները, պատերազմի դաշտից խուսափումները ավելի շատ են, իրենք պետք է անցնեն այլ գործողություններ, առաջինը պետք է պատերազմի գոտին փակեն, ոստիկանությունը պետք է հավելյալ անցագրային կետեր, որոնումներ իրականացներ, պետք է արագացված քննչական գործողություններ իրականացվեն, հայտնաբերեն օրինախախտներին, և այդ ամենը փոխանցվի դատական համակարգին։ Այդ ամենը չի արվել»,–ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նկատեց, որ այնտեղ կան երևույթներ, որոնք հենց իրենց վնաս կհասցնեն, նրա համար էլ չեն ուզում այդ ամենը ներկայացնել հանրությանը։

Նմանատիպ նյութեր

Այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չկա, թե երբ նիստը տեղի կունենա․ Արամ Օրբելյան

  «Դատական նիստը տեղի չի ունեցել․ դեռ սպասում ենք, թե երբ կլինի, երբ տեղի կունենա՝ դժվարանում եմ ասել։ Փորձեցինք ճշտել կազմից՝ դատարանի օգնականից և կարգադրիչներից, այս պահին որևէ հստակ ինֆորմացիա, տեղեկատվություն չեն կարողանում տալ։...

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Սիրելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները։ Ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարդարացիորեն գտնվում է անազատության...

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ...

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսն ասել է, որ Ստեփան Ասատրյանը ոչ միայն չի հեռացել եկեղեցուց, այլ նաև ոստիկաններն են շարունակում...