Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան

1 Օգոստոսի, 2026

Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը։ Սակայն պայքարն առջևում է։ Այս մասին գրել է ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Եվ այսօր, հետադարձ հայացք ուղղելով 2021-2026 թթ․ «Հայաստան» խմբակցության՝ իմ և գործընկերներիս անցած ճանապարհին, կարող եմ ասել՝ յուրաքանչյուր վայրկյանը ապրել եմ՝ հավատարիմ մնալով իմ կոչումին ու երդմանը՝

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ,և պայքարել ենք, ինչպես կարող ենք, ու դրակա՛ն եմ գնահատում մեր կատարած աշխատանքը և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս․ փողոցային պայքարում՝ Դիմադրության շարժման, Սրբազան շարժման օրերին, մարզային հանդիպումների ընթացքում մեր

հայրենակիցների հետ բաց հանդիպումների ժամանակ և՛ ոգևորվել ենք՝ նրանց անկեղծ սատարումը, գնահատանքը տեսնելով, և՛ քաջություն ենք ունեցել՝ դեպի մեզ ուղղված քննադատությունը լսելու, իսկ միջազգային ատյաններում արժանապատվորեն ներկայացրել ու պաշտպանել ենք Արցախի և Հայաստանի պետական, ազգային շահերը։

Մեծ ցավ եմ ապրել՝ տեսնելով մեր սրբություն սրբոց Արցախի հայաթափումն ու հանձնումը. մարտի դաշտում մենք հաղթել էինք մեր ոգու ուժով և կյանքի գնով մեր հերոսների, սակայն «իրականները», խաղաղության կեղծ խոստումներով մոլորեցնելով հանրությանը, պատերազմ ու պարտություն բերեցին և լուռ էին Արցախում իրականացվող ցեղասպանության, ազգային ողբերգության օրերին։

Մենք անցել ենք անհավանական ճանապարհ, թողել ենք ուրույն հետագիծ, և մեր ծառայության, նվիրումի պատմությունը, վստահ եմ, հետո՛ է արժևորվելու։ Մեր պայքարի ոգին ներշնչել ու համախմբել է ընդդիմադիր դաշտը։

Ինձ համար պատիվ է եղել ղեկավարել «Հայաստան» խմբակցությունը։

Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս, և հատկապես «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Արցախի և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Շնորհակալ եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության բոլոր նվիրյալներին։

Շնորհակալ եմ նոր ուժերին, «Առաջ» կուսակցության անդամներին, որոնք համալրել են ինձ հարազատ և թանկ դարձած «Հայաստան» խմբակցության մարտական շարքերը։

Շնորհակալ եմ մեր բոլոր համակիրներին ու աջակիցներին։

Շնորհակալ եմ այն բոլոր իսկապես մեծանուն հայերին, ովքեր, հետապնդվելով այս

իշխանության կողմից և ապօրինաբար կալանավորվելով, դառնալով քաղբանտարկյալ, չեն նահանջում իրենց ազգանվեր սկզբունքներից և շարունակում են պայքարը՝ հանուն Հայրենիքի, հանուն պատմական արդարության։

Վաղը «Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողով կգա նոր կազմով՝ շարունակելու իր հայանպաստ առաքելությունը։ Իսկ ես կշարունակեմ լինել «Հայաստան» խմբակցության կողքին, դաշինքի կազմում՝ իմ փորձառությամբ, գիտելիքներով, կարողությունների ամբողջ ներուժով զորակցելով նրանց հետագա բարդ

ծառայության մեջ։

Ինչպես արդեն նշել եմ, ավարտվել է շրջափուլը, սակայն պայքարը շարունակվում է։ Եվ միայն միասին, միայն համախմբվելով կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որ շարունակում է քանդել մեր պետության հիմնասյուները, հարված հասցնում ինքնիշխանությանը, փորձում է ջնջել հայի հազարամյա ազգային ինքնությունը, հարձակվում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Իշխանության ղեկից պետք է օր առաջ հեռացնել այն ուժը, որը թեև դատապարտում է անհանդուրժողականությունն ու արատավոր բարքերը, սակայն հենց ի՛նքն է ատելություն սերմանում մեր հասարակության մեջ, և ի՛նքն է գերագույն հայհոյողն ու ստախոսը։

Հաջողություն եմ մաղթում բոլորիս

ազգանվեր պայքարի մեջ։ Եվ վստահ եմ՝

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի

ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի

Թեհրանն իր առաջարկը փոխանցել է ամերիկացի պաշտոնյաներին կողմերի՝ այս շաբաթ տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել երրորդ կողմերի միջնորդությամբ, հայտնել է The Washington Post-ը՝ հղում կատարելով Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիին։ «Իրանը Թրամփի վարչակազմին...

Դպրոցներից մեկում 17-ամյա աղջկա պայուսակում էլեկտրոնային ծխախոտ ու փոշենման զանգված է հայտնաբերվել

Դպրոցներից մեկում 17-ամյա աղջկա պայուսակում էլեկտրոնային ծխախոտ ու փոշենման զանգված է հայտնաբերվել

Սեպտեմբերի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհու մոտ հնարավոր է...

ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. Մասլեննիկով

ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. Մասլեննիկով

Եվրոպական միության ներքին շուկան խիստ մրցակցային է և խիստ կարգավորվող. հայկական արտադրանքն այնտեղ բարենպաստ միջավայր չի գտնի, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։ «Դաժան...

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը ժամանակավորապես փակվել է

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը ժամանակավորապես փակվել է

Վրաստանում ժամանակավորապես փակվել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Դարիալի» սահմանային անցակետով երթևեկությունը: Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Պատճառը Դևդորակի կիրճում տեղադրված վաղ նախազգուշացման համակարգի ազդանշանն է։ Սարքը հետևում է գետի...

Արյnւնnտ պատմությունը մոռացության մատնելով՝ խաղաղություն չես կառուցում. 44-օրյայում զոhվածի հայր

Արյnւնnտ պատմությունը մոռացության մատնելով՝ խաղաղություն չես կառուցում. 44-օրյայում զոhվածի հայր

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատին պատկերված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս, լեգենդ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել է։ Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Մի նկարի պատմություն» Հերոսների...