Ինչո՞ւ է ՊՆ-ն լռում կրակոցների մասին

Ապր 7, 2025

Արձագանքելով վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների մասին Սյունիքից եկող ահազանգերին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտնել է՝ «սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ»։

Ռազմական գերատեսչությունը միևնույն ժամանակ ընդգծում է՝ «հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»։

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրելու շուրջ միջազգային հանրությունից հնչող հորդորներին ու ակնկալիքներին, սահմանին կրակոցները չեն դադարում։ Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերվանից Սյունիքի Խնածախ գյուղում կրկին լսվել են ադրբեջանական զինուժի կրակոցները։ Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանն ասել էր, որ կրակոցները նախորդ օրերին ավելի ինտենսիվ են եղել։

Անցած ամսվա վերջին էլ ադրբեջանական կողմը կրակել էր Խնածախի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տուն։

 

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի արտգործնախարարը դարձյալ խոսեց Մինսկի խմբի լուծարման մասին

«Մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում՝ ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտն ազդարարելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի...

Ով ջնջում է Հայոց ցեղասպանության պատմությունը, արժանի է մահվան. «System of a Down»-ի երաժիշտ

Ով ջնջում է Հայոց ցեղասպանության պատմությունը, արժանի է մահվան. «System of a Down»-ի երաժիշտ

«System of a Down» խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանն իր Instagram-ում աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարանին։ Երաժիշտը «սթորի» է հրապարակել Փաշինյանի հետ և մակագրել. «Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է ցեղասպանության պատմությունը, և...

Մարտի միջին ջերմաստիճանը Հայաստանում, 70 տարվա ընթացքում, բարձրացել է 3.6°C-ով

Մարտի միջին ջերմաստիճանը Հայաստանում, 70 տարվա ընթացքում, բարձրացել է 3.6°C-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է 2025 թվականի մարտ ամսվա կլիմայական նկարագիրը։ Այսպես՝ 2025 թվականի մարտը Հայաստանում առանձնացավ ջերմաստիճանային կտրուկ տատանումներով, դիտվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ և միևնույն ժամանակ ջերմաստիճանի...

ՔՊ-ի պարտությունների ընթացքը շարունակվելու է. Ստեփան Դանիելյան

ՔՊ-ի պարտությունների ընթացքը շարունակվելու է. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է. «Ով չի կարողանում արժանապատիվ կերպով պարտվել, չի կարող և հաղթել ----------------- Գյումրիում ՔՊ-ն բոյկոտեց Ավագանու առաջին նիստը, ըստ էության բոյկոտելով գյումրեցիների քվեն: ՔՊ-ն, և իր անհավասարակշիռ ու ոչ ադեկվատ պարագլուխը դրանով...

Ավինյա՛ն, հիմա էլ հո չես ասելու, որ բետոնը դեռ չի չորացել. Արթուր Չախոյան

Ավինյա՛ն, հիմա էլ հո չես ասելու, որ բետոնը դեռ չի չորացել. Արթուր Չախոյան

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Աջափնյակ վարչական շրջանում կատարված անորակ շինաշխատանքների փաստմամբ։ «Դեռ 2023 թվականին տեսանյութ էի հրապարակել, թե ինչպես են Աջափնյակ վարչական շրջանում «թքած-կպցրած» առանց բետոնե հիմքի...