Ինչ մասշտաբի վտանգների կարող է հանգեցնել իշխանությունների հակաեկեղեցական արշավը. ռազմական փորձագետ

1 Դեկտեմբերի, 2025

Տևական ժամանակ է, ինչ գործող իշխանություններն իրականացնում են համակարգային և հետևողական արշավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ինչպես նաև, դրա ինստիտուտների և հոգևոր առաջնորդության դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը:
«Առաջին հերթին պետք է հասկանալ այդ վտանգավոր գործընթացի մասշտաբը․
Աշխարհում գոյություն ունեցող հայկական եկեղեցիները, որոնք ենթարկվում են երկու Կաթողիկոսներին, ոչ միայն կրոնական կենտրոններ են, այլև համաշխարհային հայ համայնքների ինքնության, մշակութային և քրիստոնեական արժեքների պահպանման առանցքային օջախներ, որոնց միաբանությունն այսօր հետևողականորեն վնասում են:
Այս իշխանությունները սկսեցին իրենց հակաեկեղեցական գործողությունները կրոնական առաջնորդության հանդեպ անվստահության սերմանումից և Կաթողիկոսի հեղինակության թուլացումից, մինչև հոգևոր դասի ներսում ներքին բաժանարար գծերի խորացում, որի ամենասարսափելի վտանգը երկպառակությունն է, ինչին որ փութկոտ քայլերով ձգտում է հասնել այս իշխանությունը:
Նման քայլերը պառակտում են ոչ միայն հոգևորական խավը, այլև ամբողջ հասարակությունը։ Հայության մի հատված, ցավոք սրտի, չկարողանալով տարբերել քաղաքական շահն ու իրական խնդիրները, ենթարկվում է իշխանական մանիպուլյացիային և ընդունում առաջ տարված քարոզչական մոտեցումները։
Մյուս հատվածը լռությամբ հետևում է ընթացող զարգացումներին, իսկ առավել սթափ մտածողները բարձրաձայնում են, որ այս գործընթացները կարող են ունենալ բացասական՝ նույնիսկ ճակատագրական հետևանքներ ազգային միաբանության և ինքնության համար»։

Նմանատիպ նյութեր

Ռաֆիկ Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն

Ռաֆիկ Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն

Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի խառը մենամարտերի (MMA) պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող Ռաֆիկ Ալեքսանյանը ավագ տարիքի պատանիների 65.8 կգ քաշային կարգում փայլուն ելույթ է ունեցել։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Ռաֆիկը հաղթել է...

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՆԳՆ ՓԾ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՆԳՆ ՓԾ

ՆԳՆ Փրկարար ծառայությունը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իրազեկում․ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները ՆԳՆ փրկարար ծառայության կողմից տարբեր հարթակներում մշտապես իրականացվում են իրազեկման աշխատանքներ: Այսօր ևս իրականացվել է հերթական իրազեկումը՝ հանրապետությունում...

Թուրքիան և ևս յոթ իսլամական երկրներ դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը

Թուրքիան և ևս յոթ իսլամական երկրներ դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը

Թուրքիայի և յոթ այլ իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները դատապարտել են Իսրայելի շարունակական  քաղաքականությունը Պաղեստինի տարածքում և մերժել Արևելյան Երուսաղեմից արևելք գտնվող E1 բնակավայրերի ծրագիրը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ...

ԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումը

ԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումը

Միացյալ Նահանգների դաշնային դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցնելու՝ նախագահ Թրամփի վարչակազմի որոշումը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Մանհեթենի շրջանային դատարանի...

Իսրայելը զգուշացրել էր Սիրիային․ Կաց

Իսրայելը զգուշացրել էր Սիրիային․ Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ իսրայելցի զինվորականները մի քանի անգամ առաջարկել էին հարված հասցնել սիրիական Աբու-Դուհուր ռազմական ավիաբազային՝ այնտեղ իր ուժերը տեղակայելու Թուրքիայի ծրագրերի պատճառով, հայտնել է The Times of Israel-ը։ Նրա...