Ինչ կատարվում է սրբազանների նկատմամբ, կարելի է անվանել մեկ բառով՝ իրավական բեսպրեդել. Մհեր Մելքոնյան

22 Ապրիլի, 2026

Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական իրականությունը կանգնած է այնպիսի հանգրվանի առաջ, որտեղ արդեն անհնար է լռությամբ շրջանցել տեղի ունեցող գործընթացները։ Խոսքը ոչ թե առանձին քրեական վարույթների, այլ պետական ինստիտուտների գործունեության որակի, իրավական պետության սկզբունքների և հանրային վստահության համակարգային խաթարման մասին է։
Արդեն 300 օր է, ինչ Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ապօրինի զրկված է ազատությունից՝ կեղծ իրավական հիմքեր ունեցող գործընթացի շրջանակում: Նույն մտահոգիչ պատկերը առկա է նաև Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի պարագայում, ով նույնպես ավելի քան 300 օր գտնվում է ազատազրկման պայմաններում:
Այս իրավիճակը այլևս չի կարող դիտարկվել որպես պատահական կամ մեկուսացված երևույթ։
Այն ձևավորում է համակարգային պատկեր, որտեղ իրավական ընթացակարգերը ենթարկվում են քաղաքական ազդեցության, իսկ արդարադատությունը կորցնում է իր հիմնական առաքելությունը՝ լինել անաչառ և հավասար բոլորի համար։
Պետք է հստակ արձանագրել՝ երբ քրեական հետապնդման գործընթացները դառնում են ընտրովի, հակաօրինական և բացատրություն չունեցող, դա արդեն ոչ միայն իրավական, այլ նաև պետական կառավարման ճգնաժամի նշան է։ Սա չափազանց վտանգավոր զարգացում է ցանկացած պետության համար, որովհետև երբ խախտվում է օրենքի գերակայության սկզբունքը, սկսվում է ինստիտուցիոնալ վստահության քայքայումը։ Իսկ առանց վստահության պետական համակարգը կորցնում է իր կայունության հիմքերը։
Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ թիրախում հայտնվել են հոգևոր առաջնորդներ, որոնց հասարակական դերը միայն կրոնական չէ, այլ նաև ազգային, արժեքային և համախմբող։ Նման գործընթացները անխուսափելիորեն անդրադառնում են հասարակական համերաշխության վրա՝ խորացնելով բևեռացումն ու անվստահությունը։
Այս ամենը, ինչ կատարվում է սրբազանների նկատմամբ, կարելի է անվանել մեկ բառով՝ իրավական բեսպրեդել:
Այս իրավիճակում ամենավտանգավորը լռությունն է և իրավական անորոշության շարունակականությունը։ Որովհետև յուրաքանչյուր շինծու, չհիմնավորված և երկարաձգվող գործընթաց ի վերջո վերածվում է ոչ թե արդարադատության, այլ ճնշման գործիքի:
Այս համատեքստում անհրաժեշտ է հստակ և աներկբա արձանագրում․
Իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն այս ապօրինի գործընթացները և առանց որևէ նախապայմանի ազատ արձակեն սրբազաններին։ Ցանկացած հետագա շարունակություն ոչ միայն խորացնում է իրավական ճգնաժամը, այլ նաև ուղղակիորեն խարխլում է պետության լեգիտիմությունն ու հասարակական վստահությունը։
Հակառակ դեպքում ցանկացած ապօրինի քայլ միայն խորացնելու է պետական ճգնաժամը և խարխլելու է հանրային վստահության վերջին հիմքերը։
Եվ վերջապես պետք է հստակ արձանագրել՝ ոչ մի ժամանակավոր ճնշում, ոչ մի քաղաքական հաշվարկ և ոչ մի վարչական որոշում չի կարող հաղթել այն, ինչը հիմնված է ճշմարտության և հավատքի վրա։
Աստված օգնական, Սրբազան Հայրեր….

Նմանատիպ նյութեր

Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս

Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս

Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով զրկել են հավատացյալներին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ նրա գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ուրախությունը կիսելու...

Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Տեղացող առատ ձյան պատճառով Մ-2 միջպետական ճանապարհի՝ Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է միայն կցորդիչով բեռնատար մեքենաների համար։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ճանապարհը ժամանակավորապես փակվում է...

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ. Վարդևանյան

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ. Վարդևանյան

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ ի՞նչ գործ ունի Ադրբեջանը»։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «Անկախության...

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների, ասել է Ալիևը Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները: «Արդեն ավելի քան մեկ տարի զբաղվում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև...

ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու. Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու. Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերին։ «ՔՊ-ական իշխանությունների հակառուսական խոսույթի...