Ինչ է ասել Լավրովը Սլավոնականում․ «Հրապարակ»

23 Մայիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է․

«Սերգեյ Լավրովը, Հայաստան կատարած այցի ընթացքում հյուրընկալվելով Սլավոնական համալսարանում, բավականին բաց զրույց է վարել հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ներկաներից մեկը պատմեց, որ բոլոր հարցերին ի պատասխան՝ Լավրովը կրկնել է այն միտքը, թե թյուր է հայաստանյան տպավորությունը, որ ռուսներն են Ղարաբաղը հանձնել։ Ասել է, որ իրենց համար էլ է «անսպասելի» եղել, երբ Փաշինյանը 2022-ին Պրահայում հայտարարել է, որ Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում է Ալմա-Աթայի հռչակագրով, ըստ որի՝ 1991-ից ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս է կազմում։ Ասել է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Պուտինն անձամբ է խմբագրել եւ ԼՂ-ի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս է թողել՝ ջենթլմենական համաձայնություն է կայացվել, որ ԼՂՀ կարգավիճակը կողմերի միջեւ հետագա քննարկման առարկա կդառնա։ Լավրովը նաև հերքել է ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, թե 2022 թ․ ջերմուկյան դեպքերի ժամանակ ՀԱՊԿ-ը չի գործել, ասել է, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու կոնկրետ առաջարկ է արել, սակայն ՀՀ իշխանությունը մերժել է, եւ մի քանի ամիս անց ԵՄ դիտորդների են հրավիրել Հայաստան։

Ռուս պաշտոնյան չի թաքցրել, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջին տարիներին անջրպետ է առաջացել, և ակնարկել է, որ Միրզոյանի՝ իրեն չդիմավորելն էլ իր համար անակնկալ չի եղել: Ասել է, որ պատրաստ են վերաթարմացնել հարաբերությունները, եթե մեր իշխանությունները ցանկանան։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ իրականում Լավրովը Հայաստան է այցելել ոչ այնքան պաշտոնական հանդիպումների, որքան հասարակական տրամադրությունները զգալու, քանի որ Փաշինյանի քայլերից նկատելի է, որ առաջիկայում նոր զիջումների է գնալու, որոնք կարող են առնչվել նաեւ ՌԴ շահերին, Կովկասում ՌԴ գործոնի թուլացմանը։ Թե ինչ տպավորությամբ է հեռացել ՌԴ արտգործնախարարը, պարզ կդառնա հայաստանյան կյանքին միջամտություններից»։

Նմանատիպ նյութեր

Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում. Միրզոյանն ու Բայրամովը քննարկում են ունեցել

Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում. Միրզոյանն ու Բայրամովը քննարկում են ունեցել

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված՝ «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» խորագրով միջոցառմանը։ ԱԳՆ–ից  հայտնում են, որ Արարատ...

Տեսա, կարդացի, ևս առավել համոզվեցի՝  հզոր և հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին. Հայր Ասողիկ

Տեսա, կարդացի, ևս առավել համոզվեցի՝ հզոր և հաղթական է Հայոց Սուրբ Եկեղեցին. Հայր Ասողիկ

Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը, որում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում մի շարք հոգևորականների անձնական կյանքին։ Մայր Աթոռի միաբան Հայր Ասողիկն արձագանքել է հրապարակված...

Կիևի պատվիրակությունը Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններ է անցկացրել Նյու Յորքում

Կիևի պատվիրակությունը Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններ է անցկացրել Նյու Յորքում

Ուկրաինական պատվիրակությունը բանակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ Գրում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ներքաղաքական զարգացումները Հայաստանում․ քննարկում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ներքաղաքական զարգացումները Հայաստանում․ քննարկում

«Alpha Media Centre»-ում տեղի է ունենում քննարկում «Ներքաղաքական զարգացումները Հայաստանում» թեմայի շուրջ: Բանախոսներն են՝ Քրիստինե Վարդանյանը, Արամ Օրբելյանը, Ռուբինա Պետրոսյանն ու Բենիամին Մաթևոսյանը։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։...

Արգամ Աբրահամյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Արգամ Աբրահամյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ, Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը, @ArmeniaSputnik–ին հայտնեցին դատարանից։ Նշենք, որ Արգամ Աբրահամյանը կալանավորվել է հուլիսի 9–ին։ Նրան մեղադրում են սպանություն կազմակերպելու...