Իմպիչմենտի նախաձեռնողներից ոմանք չափերը կորցրել են․ Իշխան Սաղաթելյան

16 Հունիսի, 2025

Մենք ենթադրում էինք, որ «Պատիվ ունեմ»-ը, ՀՀԿ-ն՝ ստանձնելով պատասխանատվությունը, առնվազն գործընթացը սկսելու համար բավարար 8 ստորագրությունն ունի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

« «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է պակասող 28 ստորագորությունները տրամադրել։ Մեր գործընկերներին շատ պարզ հարցեր ենք տվել՝ արդյո՞ք 36 ստորագրությունը, այդ թվում պակասող 2-ը կա, ասացին, որ չկա, բայց եթե լինի էլ, չեն պլանավորում բերել ԱԺ օրակարգ, դա կանեն 54 ստորագրության դեպքում։ Բայց այդ ընթացքում Հայկ Մամիջանյանը հրապարակեց 6 ստորագրությունները։ Խոսակցություններ եղան, որ «Հայաստան» դաշինքից ոմանք կաշկանդված են քրեական գործերով, չեն միանում իմփիչմենթին, մենք հրավիրել ենք մեր պատգամավորներին, նրանք տվել են իրենց ստորագրությունները Դավիթ Համբարձումյանով անվստահություն հայտնելու գործընթացի համար։ Ասել ենք՝ կան ստորագրությունները, մեզ վրա մի կենտրոնացեք, եկեք միասին աշխատենք պակասող ստորագրությունները բերելու համար»,- նշեց նա։

Սաղաթելյանն ընդգծեց, որ իմպիչմենտի նախաձեռնողներից ոմանք չափերը կորցրել են և նշեց«Մեր գործընկերներն արդյո՞ք այս լեզվով են խոսում մեզ հետ և արդյո՞ք այս իրավիճակով ենք մոտենում գործընթացին, սա լո՞ւրջ է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը

Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը

Հայաստանում հոկտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած համահայկական այս հավաքին մասնակցելու են շուրջ քսան երկրներից ժամանած՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես...

Զոհ ունենք բանակում

Զոհ ունենք բանակում

Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և...

Խուզարկում են Առինջ մոլի տնօրենի տունը. «Արմլուր»

Խուզարկում են Առինջ մոլի տնօրենի տունը. «Արմլուր»

Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը, հաղորդում է ArmLur.am–ը։ Հիշեցնենք, որ Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը, 50 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը՝ առանձնապես խոշոր չափերով (492 մլն դրամ) հարկեր...

Լրացուցիչ 260 հազար դոլար՝ վարչապետի աշխատակազմի արտերկրյա այցերի համար. որոշում

Լրացուցիչ 260 հազար դոլար՝ վարչապետի աշխատակազմի արտերկրյա այցերի համար. որոշում

Վարչապետի աշխատակազմի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով հատկացվել է ևս 94,6 միլիոն դրամ (մոտ 260 հազար դոլար - խմբ․), որն ուղղվելու է արտասահմանյան աշխատանքային այցերի ֆինանսավորմանը։ Որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում։...

87 մլն դրամ` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար. որոշում

87 մլն դրամ` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար. որոշում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման հնգամյակի առթիվ կառավարության պահուստային ֆոնդից 87 մլն դրամ կհատկացվի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ «Այս ժամանակահատվածում կոմիտեն կարևոր...