Իմ նախագահության ընթացքում երբեք ինձ հետ «Միութենական պետության» խոսակցություն չի եղել․ Երկրորդ նախագահ

19 Մայիսի, 2025

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 լրատվամիջոցների տված հարցազրույցից․

Այս հակառուսականության գեներացվող ատելության ֆոնին Ձեզ շարունակում են մեղադրալ Հայաստանը Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կազմ մտցնելու մտադրության մեջ։ Կարո՞ղ եք սպառիչ պատասխան տալ՝ ի վերջո, սուբյեկտայնության ինչ մակարդակ եք պատկերացնում Հայաստանի համար, եթե նորից իշխանությունը լինի ձեր ձեռքում և ո՞նց եք պատասխանում այդ թեզերին։

Այն, ինչ իրենք անում են, նպատակը մեկն է՝ իրենց գաղափարական մոտեցումների համար հիմքեր են ստեղծում։

Որովհետև իրենք տեսնում են, որ, այնուամենայնիվ, մեր ժողովրդի մեջ խորը նստած պատկերացումներ կան Եվրոպական իրադարձությունների և մի շարք հարցերի շուրջ և փորձում են տակից քայքայել այդ պատկերացումները։ Նպատակը ա է։

Ես գիտեմ, որ ինձ փորձում են անընդհատ կապել «Միութենական պետությանը» միանալու թեզը։ Եթե չեմ սխալվում, «Միութենական պետութունը» ստեղծվել է 1999 թվականին։ Ես նախագահել եմ մինչև 2008 թվականը։ 9 տարի երբեք որևէ խոսակցություն ինձ հետ, Հայաստանին միավորելու «Միութենական պետության» մեջ, չի եղել Ռուսաստանի նախագահի հետ, ո՛չ Ելցինի հետ, ո՛չ Պուտինի հետ։ Փորձ էլ չի եղել։ Ոչ էլ Լուկաշենկոն է երբևիցե խոսել։ Նույնիսկ մեծ հարց է՝ եթե մենք այդ հարցը դնեինք, իրենք նախապայմաններ մեզ վրա կդնեի՞ն, թե ոչ։ Տպավորությունն այնպիսին է, որ կանգնած սպասում են, թե երբ կկլանեն Հայաստանն ադ միության մեջ։ Ես ձեզ անկեղծությամբ ասում եմ՝ երբևիցե այդ խոսակցությունն ինձ հետ չեն ունեցել։ Չի եղել այդպիսի բան։

Ինչո՞ւ են այդ «Միութենական պետության» թեզն ուզում օգտագործել, երբ խոսում են իմ մասին, իսկ էս երկու ամիս է՝ ոնցոր մենակ իմ մասին են խոսում, ուրիշ հերոս չգիտեն երևի։

Ռուսաստանի հետ հարաբերությունները բերել-շուռ տալ ու կապել «Միութենական պետության» հետ, ուղղակի մանիպուլատիվ քայլեր են, փորձում են դրանով Ռուսաստանի հետ հարաբերությունների գրավչություը նվազեցնել։ Ուրիշ բացատրութուն չկա։

Այդպես չէ, որ իրենց մոտ այդ ցանկությունը կա, որ Հայաստանը մտնի այդտեղ։ Պետք է Ռուսաստանի հետ խորացնել հարաբերությունները, պետք է գոնե վերականգնել այն, ինչ եղել է, վստահություն ունենալ փոխադարձ, որ չմտածեն՝ ամեն քայլափոխի քեզ գցելու են։ Մեծ պետութունների հետ չի կարելի այդպես վարվել։

«Միութենական պետությունը» բոբո սարքելու համար ասում են՝ ինքնիշխանության կորուստ և այլն և այլն։ Համեմատեք «Միութենական պետության» ինքնիսշխանության կորուստը այսպես ասած՝ Եվրամիության հետ, համեմատության եզրեր չկան։ Եվրամիությունն ունի Եվրահանձնաժողով, նախագահ, 27 կոմիսար, ամեն պետութունից․ ամեն մեկը մի ուղղություն է, ըստ էության, մարմին, որը հնարավորութուն ունի պատժելու, տուգանելու, պարտադրելու։ Երկրագնդի վրա ամենամեծ ինքնիշխանության կորստի մոդելն է Եվրամիությունը։

Եթե ձեզ համար գերակա խնդիրը ինքնիշխանությունն է, Եվրամիությունից ինչքան հեռու մնաք, էնքան լավ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...