Իգոր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

21 Մայիսի, 2026

Դատարանը մերժեց «Սրբազան պայքարի» գործով անցնող Իգոր Սարգսյանի փաստաբանի միջնորդությունը, խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։

Այսօր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և աջակիցների գործով հերթական դատական նիստում Իգոր Սարգսյանի փաստաբանը դատարան ներկայացրեց Սարգսյանի առողջական վիճակի մասին փաստաթղթեր, նշեց, որ այդ վիճակի հետ խափանման միջոց տնային կալանքն անհամատեղելի է։

Բայց դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ, մերժեց փաստաբանի միջնորդությունը։ Խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։

Իգոր Սարգսյանը դիմեց դատարանին ու նշեց, որ իր խափանման միջոցի փոփոխությունն ու առողջական վիճակն այնքան չեն հետաքրքրում իրեն, որքան երկրի վիճակը։

«Փաշինյանը 120․000 հայի ասում է՝ ինչո՞ւ ողջ մնացիք, մեռնեիք։ Բա դու ինչո՞ւ չսատկեցիր, ինչո՞ւ մեր գլխին էսքան ցավ ու կորուստ բերեցիր, ինչո՞ւ ես ողջ մնացել»,- ասաց Իգոր Սարգսյանը։

Անդրադառնալով Փաշինյանի՝ «խաղաղության» մասին քարոզին՝ նա նշեց․ «Դու պատերազմ տեսե՞լ ես, որ իմանաս՝ խաղաղությունն ինչ է, քո ձեռքերում ընկեր զոհվե՞լ է, որ իմանաս խաղաղությունն ինչ է։ Դրանք ուզում են խաղաղության անվան տակ մատաղ անել մյուսներին»։

Նա հորդորեց ընտրելու իրավունք ունեցողներին գնալ ու մասնակցել ընտրությանը։

«Ընտրեք այնպիսի ղեկավար, այնպիսի առաջնորդ, որը ձեր պատիվը կպահի, որն ազնիվ ու մաքուր ընտանիք ունի, մի խոսքով՝ հունիսի 7-ին ընտրեք համար 17-ին»,- իր խոսքը եզրափակեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ 2025-ի հունիսին խուզարկություններ են կատարվել Իգոր Սարգսյանի բնակարանում, որից հետո նրան կալանորելու որոշում են ընդունել՝ Սրբազան պայքարի գործով:

Նմանատիպ նյութեր

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...