«Ի դեպ»․ Ընտրություններից առաջ Փաշինյանը գտավ իր հարցի պատասխանը

25 Փետրվարի, 2026

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ընտրություններից 3 ամիս առաջ խոստանում է, որ թոշակները բարձրանալու են 10 հազար դրամով։ 5 ամիս առաջ չկար նման մտադրություն։ Հիմնավորում էլ ուներ

2024-ին, օրինակ, Փաշինյանն ասում էր՝ եթե պաշտոնյաների ամբողջ աշխատավարձը և պարգևավճարները, ավտոներն էլ հետը, ավտոների սպասարկման ծառայությունն էլ հետը դնենք թոշակի վրա, թոշակառուների թոշակը կբարձրանա 9 հազար դրամով։ Բայց այդ թոշակը չենք կարողանա տալ, որովհետև բոլորին ազատած կլինենք աշխատանքից։

Թոշակները չբարձրացան ո՛չ 9, ո՛չ 1 հազարով, ինչը չի կարելի ասել պարգևավճարների մասին։ 2025 թվականին միայն Նիկոլ Փաշինյանն ու երկու փոխվարչապետերը ստացել են 51,6 մլն դրամ պարգևավճար, նախարարները՝ մինչև 9 մլն դրամ։ Թոշակը չբարձրացավ, որովհետև, ըստ Փաշինյանի, թոշակառուները չեն հասկանում, թե որտեղ կարելի է ծախսել այդ գումարը:

Հավանաբար այս ամիսների ընթացքում Փաշինյանը գտավ իր հարցերի պատասխանները, դրա համար եկավ այդ որոշման։ Գուցե։ Թերևս ոչ թե հարցերի պատասխաններն են գտնվել, այլ պարզապես մոտեցել են ընտրությունները։

 

Նմանատիպ նյութեր

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին։ «2018 թվականին, երբ Փաշինյանն այցելել էր Արցախ, մի մարդ՝ միամիտ հայ, մտածելով, թե լավ մտքով...

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում։ Պուտինին Պեկինի օդանավակայանում դիմավորել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Այցը համընկնում է երկու երկրների միջև բարեկամության...

Անթույլատրելի և դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցուն թիրախավորելը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Անթույլատրելի և դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցուն թիրախավորելը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայիսի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարմանը, երկրի առջև...

Շիրակի փողոցում բшխվել են «Mercedes»-ն ու 2 «Opel»-ները․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

Շիրակի փողոցում բшխվել են «Mercedes»-ն ու 2 «Opel»-ները․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

Այսօր՝ մայիսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի փողոցի 2/29 հասցեի դիմաց բախվել են «Mercedes» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաներ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են...