Ի՞նչ մեսիջ եք հղում ժողովրդավար Հայաստանին՝ Ադրբեջան այցելելով․ ԵԽ պատգամավորը՝ Կալլասին

Ապր 24, 2025

Եվրոխորհրդարանի հույն պատգամավոր Ֆրագկոս Էմանուիլ Ֆրագկուլիսը քննադատել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։

«Հայաստանն ընտրում է ժողովրդավարությունը, ընդունում է ԵՄ-ին անդամկցելու մասին օրենք, բախվում է սպառնալիքների, սակայն ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն այցելում է ավտոկրատ Ադրբեջան. ինչո՞ւ վարձատրել ագրեսորին և անտեսել բարեփոխիչին: Կայա՛ Կալաս, ի՞նչ մեսիջ եք ուղարկում ժողովրդավար ​​Հայաստանին, որը պաշտպանում է իր հողերն Ադրբեջանից»,- X-ում գրել է պատգամավորը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 25-ին Կալլասը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան։ Այցի շրջանակում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

 

Նմանատիպ նյութեր

Իրանում և Ադրբեջանում երկրաշարժ է եղել

Իրանում և Ադրբեջանում երկրաշարժ է եղել

Ադրբեջանի Գուսարի շրջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնը: Ըստ տեղեկությունների՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 00:07-ին, օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։...

Փաշինյանը լուծարեց Գավառի մանկատունը

Փաշինյանը լուծարեց Գավառի մանկատունը

Կառավարությունը լուծարում է Գավառի մանկատունը։ Որոշումը կայացվեց գործադիրի այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում։ Գավառի մանկատունը գործում է 2002 թվականից՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող բնակչության սոցիալական...

Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Պուտինի հայտարարած hրադադարն ուժի մեջ է մտել

Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Պուտինի հայտարարած hրադադարն ուժի մեջ է մտել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ավելի վաղ հայտարարված զինադադարը` Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության կապակցությամբ, ուժի մեջ է մտել։ Հրադադարը սկսվել է Մոսկվայի ժամանակով 00:00-ին և կտևի  մինչը մայիսի 11-ը ժամը 00:00-ն: Ինչպես նշում է kommersant.ru-ն, սրան ի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Արթուր Չախոյանի ասուլիսը՝ իր նկատմամբ բռնության մասին

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս բլոգեր Արթուր Չախոյանը։ Հիշեցնենք, որ նա և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը Նոր Նորքում կառուցվող մանկապարտեզի վերաբերյալ...