Փաշինյանը լուծարեց Գավառի մանկատունը

8 Մայիսի, 2025

Կառավարությունը լուծարում է Գավառի մանկատունը։

Որոշումը կայացվեց գործադիրի այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում։

Գավառի մանկատունը գործում է 2002 թվականից՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն։ Հաստատությունն իրականացնում է 3-18 տարեկան 75 անձի խնամք։

թվականի համար Հաստատությանը պետական բյուջեից հատկացվել է 240․861․400 ՀՀ դրամի չափով գումար՝ երեխաների շուրջօրյա խնամքի և դաստիարակության ապահովման համար։

2024 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է դիմել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը և նշել, որ գործունեությունն  իրականացնում է Երևան քաղաքում, Տավուշի, Կոտայքի և Շիրակի մարզերում: Հիմնադրամի մասնաճյուղերի կողմից իրականացվող հիմնական ծրագրերն են` ընտանիքների ամրապնդման ծառայությունները, երեխաների այլընտրանքային խնամքը (կարճաժամկետ և երկարաժամկետ), որը հանդիսանում է ընտանեկան տիպի խնամք, այլ ընթացիկ ծրագրեր և ծառայություններ: Ընդ որում, ընտանեկան տիպի խնամքն իրականացվում է հատուկ դասընթացներն անցած ՍՕՍ ամուսնական զույգերի կամ ՍՕՍ ընտանիքի ղեկավարների (այսուհետ` խնամք իրականացնողներ)  կողմից: Ընտանեկան տիպի խնամքն իրականացվում է Հիմնադրամի կողմից տրամադրված առանձին տներում, որոնք ապահովված են երեխաների խնամքն ու դաստիարակությունը պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ գույքով և պայմաններով: Յուրաքանչյուր տանը կարող են խնամվել առավելագույնը 6-8 երեխա: Երեխաների խնամքը կազմակերպվում է խնամք իրականացնողների կողմից 24/7 ռեժիմով, բացառությամբ շաբաթվա ընթացքում մեկ հանգստյան օրի և արձակուրդների ժամանակահատվածի, որի ընթացքում երեխայի խնամքով և դաստիարակությամբ զբաղվում են ընտանիքների օգնականները (վերջիններս անհրաժեշտության դեպքում աջակցում են երեխայի խնամքին նաև այլ ժամանակահատվածներում)․

Կառավարությունը, փակելով «Գավառի մանկատունը», այնտեղ խնամվող երեխաներին վերաուղեգրում է Հիմնադրամ։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...