Ի՞նչ են մտածում ՔՊ կին պատգամավորները ութամսական փոքրիկի հետ կալանավորված կնոջ դեպքի մասին․ Քրիստինե Վարդանյան

12 Հուլիսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

««Աբովյան» ՔԿՀ֊ում տեսակցեցի երեք ամսով կալանավորված Լիանա Հարությունյանին և նրա ութամսական փոքրիկին։

Երիտասարդ կինը դեռևս չէր կարողանում հավտալ իր հետ կատարվողին, փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը։ Անկեղծ, ասել որ ցնցված եմ այս տեսարանից, ստեղծված իրավիճակի աբսուրդից նշանակում է ոչինչ չասել։ Աբսուրդի զգացողությունը հաղթահարել դեռևս չի ստացվում։

Կնոջը հայտնել եմ, որ գործընկերներիս հետ պատրաստակամ ենք անել ամեն անհրաժեշտը կալանքի որոշուման փոփոխմանը նպաստելու համար։

Երեկվանից «Հայաստան» խմբակցության պատգամավորներով կապ ենք պահպանում կնոջ փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ, ում փոխանցել ենք, որ պատրաստ ենք տրամադրել մեր երաշխավորությունները կնոջ նկատմամբ կիրառված կալանքի խափանման միջոցը փոփոխելու նպատակով։

Ի դեպ կալանավորված կինը, թեև համաձայն չէ իրեն մեղսագրվող արարքին, բայց պատրաստ է կրել տնային կալանք, միայն թե լինի իր երեխաների հետ։ Ինձ հետ զրույցում անգամ հայտնեց, որ շոկի մեջ չի կարողացել կողմնորոշվել ու դատարանին հայտնել, որ մարզում է գտնվում իր հայրական տունը, որտեղ գրանցված է և որտեղ կարող է կրել տնային կալանքը։

Բայց ես իսկապես ուզում եմ հասկանալ ինչ են այս դեպքի մասին մտածում Աննա Վարդապետյանը, Սրբուհի Գալյանը, Անահիտ Մանասյանը, ՔՊ հատկապես կին պատգամավորները։

Ցանկության դեպքում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարող է այս իրավիճակը փոխել ժամերի ընթացքում, նույնը Սրբուհի Գալյանը։

ՔՊ պատգամավորները՝ պարզապես հայտնելով, որ պատրաստ են երաշխավորություն տալ եռամսյա կալանքի փոփոխության համար կարող են փոխել այս իրավիճակը ու թողնել, որ երեք երեխաների մայրը միանա իր մյուս երկու զավակների հետ։

Ի՞նչ է այս ամենի մասին մտածում խաղաղ ցուցարարների վրա կրակելը ողջունող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ի՞նչ է այս ամենի մասին մտածում իբր կանանց իրավունքների հարցում շատ մտահոգ Սոնա Ղազարյանը։

Ուզում եմ հասկանալ, ձեր մեջ մարդկության բջիջ չի մնացե՞լ։ Ձեր քաղաքական հակառակորդների դեմ ամենալկտի ռեպրեսիաներն արդարացնելը հասկացանք, բա այս կնոջ դեպքում ինչու չեք խոսում»։

Նմանատիպ նյութեր

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց և Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական...

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...