Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»

7 Փետրվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Հունվարի 29-ին մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և անդրադարձավ բազմաթիվ թեմաների՝ աշխարհում տիրող խառը իրավիճակ և աշխարհակարգի փոփոխություն, կենտրոնացավ, այսպես կոչված, «Թրամփի ուղի» նախագծին, օգուտներին, ակնհայտ և հավանական խնդիրներին, ներքաղաքական խնդիրների՝ ընտրություններ, վերադասավորումներ, հնարավոր դաշինքներ, իր մասնակցությանը և այլն։ Երկրորդ նախագահը նաև անդրադարձավ սոցիալական անհավասարության խնդրին՝ ցածր թոշակի և պաշտոնյաների ճոխ պարգևատրման հակադրությանը և այլն։

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին հրավիրվել էին ավելի քան 3 տասնյակ լրատվամիջոցներ՝ տարբեր դիրքավորումների և տարբեր ուղղվածության, այդ թվում՝ իշխանական։ «Փաստը», ինչպես նախորդիվ, այս անգամ էլ մշտադիտարկեց երկրորդ նախագահի՝ ավելի քան 3 ժամ տևած ասուլիսի ամբողջական և հատվածաբար հրապարակումների դիտումները։ Նշենք, որ ասուլիսը լայնորեն լուսաբանվել է ոչ միայն մասնակցություն ունեցած լրատվամիջոցներում։

Մենք դիտարկել ենք լրատվամիջոցների ընդամենը մի մասում ասուլիսի դիտումները և արձագանքները։ Մեր ուսումնասիրած հարթակներում երեկվա՝ փետրվարի 6-ի ժամը 12։00-ի դրությամբ դիտումների թիվը գերազանցում է 7 մլն 900 հազարը։ Ուղիղ հեռարձակմամբ դիտումների թիվը կազմում է շուրջ 400 հազար։

Արձագանքները և մեկնաբանությունները ևս բավական շատ են, առավելապես՝ դրական. ֆեյքային գրառումները մի կողմ՝ իրական օգտատերերի մեկնաբանությունները պարունակում են հիմնականում կոչեր, առաջարկներ, սպասումներ, քննադատություն-անհամաձայնություններ, հակափաստարկներ, իսկ հիմնականում՝ համաձայնություն։

«Փաստը» ուշի ուշով հետևում է քաղաքական տարբեր ուժերի առաջնորդների, հայտնի գործիչների հրապարակային ակտիվությանը, ելույթներին, հարցազրույց-ասուլիսներին, և Ռոբերտ Քոչարյանի պարագայում գործ ունենք հետաքրքիր ֆենոմենի՝ հետաքրքրության առումով բացառիկ կայունության հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...