Ի՞նչ է նշանակում «համերաշխ», երբ ամերիկացիները հստակ գիտեն, թե Բաքուն ինչպես է բնորոշում Խոջալուի իրադարձությունները․ քաղաքագետ

26 Փետրվարի, 2026

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակում է արել Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ, որոնք, ինչպես հայտնի է, Ադրբեջանը մտացածին որակում է իբրեւ «ցեղասպանություն»:

«Այսօր մենք համերաշխ ենք Ադրբեջանի ժողովրդի հետ, որը խորին հարգանքով հիշատակում է 1992 թվականին Խոջալուում զոհվածների հիշատակը», հայտնում է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը, շարունակելով.

«ԱՄՆ դեսպանության անունից մեր ամենաանկեղծ և խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին։ Զոհերի հիշատակը հարգելով՝ մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք մարդկային արժանապատվության պաշտպանության, կարեկցանքի դրսևորման և ապագա սերունդների համար կայուն խաղաղություն կառուցելու կարևորությունը»:

Իհարկե ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունը չի պարունակում «ցեղասպանություն» բնորոշում, սակայն շատ կոնկրետ հիշատակում է Խոջալուն եւ հղում անում, թե «համերաշխ» են Ադրբեջանի ժողովրդի հետ: Ի՞նչ է նշանակում «համերաշխ», երբ ամերիկացիները հստակ գիտեն, թե պաշտոնական Բաքուն ինչպես է բնորոշում Խոջալուի իրադարձությունները, որոնք գործնականում այլ բան չէին, քան հենց ներադրբեջանական իշխանության համար պայքարում ռազբորկայի հետեւանքով իրենց իսկ հայրենակիցների սպանություն, ինչպես կարող են վկայել ժամանակի լավատեղյակ մասնակիցները:

Հետաքրքիր է, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոնկրետ հիշատակու՞մ է օրինակ ադրբեջանական վայրագությունների դեպքերը՝ դրանց հիշատակի օրերին, ասենք՝ Սումգայիթ, Բաքու: Սա հեգնական հարց չէ, պարզապես ինքս չեմ եղել շատ ուշադիր եւ իսկապես հետաքրքիր է:

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...