Ի՞նչ է հայտնի Թրամփի «Խաղաղության խորհրդի» մասին

20 Հունվարի, 2026

Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ «Խաղաղության խորհրդին» որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։
Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը:

Իսկ ի՞նչ է մեզ հայտնի «Խաղաղության խորհրդի» մասին։

Խաղաղության խորհուրդը (Board of Peace) միջազգային նոր կառույց է, որը նախաձեռնվել է ԱՄՆ-ի կողմից Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, որն ուղղված է հակամարտությունների միջազգային կարգավորմանը և խաղաղության վերականգնմանը: Հիմքում միջազգային մասնակցության և խաղաղաշինության գաղափարն է, սակայն կառուցվածքը, լիազորություններն ու մեխանիզմները դեռևս ձևավորման փուլում են: Շատ պետություններ Այս նախաձեռնությունը դիտարկում են զգուշությամբ և քննադատությամբ, հատկապես ՄԱԿ-ի հետ դրա հնարավոր մրցակցության և մասնակցության պայմանների պատճառով:

Մասնակցության պայմանները

Կանոնադրության նախագծի համաձայն ՝ մասնակիցները կարող են ՝
• կառույցի անդամ լինել երեք տարի ժամկետով (նախագահի հայեցողությամբ երկարաձգելու հնարավորությամբ), կամ
• վճարել առնվազն 1 մլրդ դոլար՝ այդ կառույցում մշտական տեղ ստանալու համար։
Մի շարք պետություններ ժամանակավորապես կամ ամբողջությամբ հրաժարվել են մասնակցությունիցկամ հարցականի տակ են դնում իրենց անդամակցությունը։ Օրինակ՝
1. Ֆրանսիա – պաշտոնապես հրաժարվում է մասնակցել ծրագիրին:
• Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է, որ Ֆրանսիան այս փուլում չի կարող ընդունել նախաձեռնությունը, քանի որ խորհրդի կանոնադրությունը դուրս է գալիս ՄԱԿ-ի կողմից հաստատված Գազայի հետպատերազմյան վերականգնման և կառավարման շրջանակներից։ Նրա խոսքով՝ դա անհամատեղելի է Ֆրանսիայի միջազգային պարտավորությունների հետ, հատկապես ՄԱԿ-ին անդամակցության, որը չի կարող կասկածի տակ դրվել։
• Թրամփը քննադատել է այս որոշումը՝ սպառնալով, որ ֆրանսիական գինիների և շամպայնների համար 200 տոկոս բարձր մաքսատուրք կսահմանի և այդ քայլը ճնշում կգործադրի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա, որպեսզի նա միանա իր առաջարկած նախաձեռնության:
2. Կանադա – չի հրաժարվել անդամակցությունից ամբողջությամբ, սակայն ընդգծել է, որ չի պատրաստվում վճարել հարկադրված $1 միլիարդ այնպիսի մշտական անդամակցության համար։
3. ԵՄ – մի շարք այլ երկրներ (օրինակ՝ Գերմանիա) նույնպես նշում են, որ ուսումնասիրում են առաջարկը, բայց ցույց են տալիս զգուշավորություն կամ հավանաբար չեն միանալու և այլն։

Փաստացի՝ «Խաղաղության խորհրդի» շուրջ ձևավորվող գործընթացը դեռևս չունի միջազգային կոնսենսուս, հստակ իրավական հիմք և ընդունելի մանդատ նունիսկ նրա նախաձեռնող դաշնակիցների համար։ Այդ պայմաններում Հայաստանի մասնակցությունը, որի մասին համաձայնություն է հայտնել Նիկոլ Փաշինյանը, առաջացնում է ավելի շատ հարցեր, քան պատասխաններ․ Հայաստանը ի՞նչ է շահելու այդ նախաձեռնությունից, ի՞նչ երաշխիքներ ունի և ի՞նչ գին կարող է վճարել Հայաստանը այս նախաձեռնության մեջ ներգրավվելու համար։

Նմանատիպ նյութեր

Ռուսական բազան կհեռացվի՞․ «Կարճ ասած»

  2025 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ շատ լավ հանդիպում է ունեցել․ թեման հիմնականում Ուկրաինան էր։ Անցել է 1 տարի այդ «լավ» հանդիպումից,...

Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են

Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են

Սեպտեմբերի 2-ին` ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ճանապարահատվածում միմյանց են բախվել մեքենաներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ խմբեր և Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Պարզվել է, որ նշված...

Չեն ուզում, որ հանրությունը ավելի լավ տեսնի այս աբսուրդը․ Լևոն Քոչարյան

Նախկինում չէր թույլատրում ուղիղ հեռարձակումը, հիմա փաստորեն նաև դատարանը չթույլատրեց բոլոր վկաներին հարցաքննությունը հրապարակելը․ սա առնվազն տարօրինակ է, որովհետև մոտ 15 վկա արդեն հարցաքննվել էր և այս խնդիրը չէր եղել։...

Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում կայանալիք համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին և կավարտվի սեպտեմբերի 25-ին, իսկ Լոռու մարզի Լերմոնտովո, Կոտայքի...

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը՝ AECOM ինժեներական ընկերության...