Ի՞նչ է միջանցքը և ի՞նչ է տարանցիկ ճանապարհը․ Հրանտ Բագրատյան

4 Օգոստոսի, 2025

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրի վերջը (շարունակություն)․

Ի՞նչ է միջանցքը և ի՞նչ է տարանցիկ ճանապարհը։ Միջանցքը կամ (հիպոթեթիկորեն) ճանապարհի վարձակալությունը (լիզինգը) անպայմանորեն ենթադրում է տվյալ տարածքի նկատմամբ ինքնիշխանության սահմանափակում։ Մեծ հաշվով դա ինքիշխանության օտարում է (երրորդ կողմին) սահմանափակ կամ անսահմանափակ ժամկետայնությամբ։ Տնտեսագիտորեն ասած, միջանցքի պարագայում, սյուզերենը (տարածքի տերը — պետությունը) կորցնում է տվյալ տարածքը լիարժեքորեն տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքը։ Տարանցիկ ճանապարհի (տրանզիտի) դեպքում ինքնիշխանության օտարման խնդիր չի առաջանում։ Տրանզիտից օգտվողը որպես կանոն վճարում է սյուզերենին ճանապարհից օգտվելու համար։ Տրանզիտի պարագայում անխուսափելի է սահմանային անցակետերի, այդ թվում մաքսային ծառայությունների առկայությունը։

Հայաստանում Ադրբեջանի համար միջանցք/ճանապարհ ունենալ-չունենալու խնդիրը ծագեց 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած Արցախի կարգավորման հարցով համաձայնագրի 9-րդ կետով։ Այդ համաձայնագրի առաջին 8 կետերը կարգավորումներ էին Արցախի շուրջը։ 9-րդ կետը Ադրբեջանի արևելյան և արևմտյան (Նախիջևան) շրջանների միջև Հայաստանով (ենթադրաբար Սյունիքով) անցնող «անխափան» ճանապարհի մասին է։ Ադրբեջանն ու Թուրքիան դա մեկնաբանում էին իբրև միջանցք։ Նկատի ունենանք, որ Փաշինյանն իր ստորագրությունը դրել էր այս տարօրինակ փաստաթղթի տակ։ Այնուհետև, սկսվեցին զանազան մեկնաբանություններ «անխափան» ճանապարհի մասով։ Ռուսական կողմից այս հարցերով զբաղվող փոխվարչապետ Ա.Օվերչուկը 2021-2022թթ 3 անգամ հայտարարեց, որ ճանապարհը, որտեղ բեռների ու մարդկանց անցումը հսկվելու է անվտանգության ռուսական ուժերի կողմից, գործելու է ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջության շրջանակներում։ Ասել կուզի սահմանային ու մաքսային հսկողություններն իրականացվելու են հայկական ուժերի կողմից։ Արդարության համար նշենք, որ ՌԴ ԱԳՆ-ն ու նրա խոսնակ Մ.Զախարովան ավելի բարդ բացատրություններ էին տալիս։ Այսպես, 2022-ին, պատասխանելով ադրբեջանական թղթակցուհու հարցին առ այն, թե ե՞րբ է հայկական կողմը բացելու «խոստացած» միջանցքը, Զախարովան, փոխանակ լրագրողուհուն սաստի, երկչոտ մեղայականով հայտարարեց, թե «միջանցք» տերմինը մենք չենք օգտագործում (տո եղե՞լ է, որ օգտագործեք կամ չօգտագործեք)։ Անշուշտ, այս «միջադեպից» հետո հայկական իշխանությունները ջանք չէին խնայում հակառուսական ելույթների մասով։ Վրա հասավ 2022-ի սեպտեմբերը։ Հայկական սահմանները եռում էին ադրբեջանական զինված ագրեսիայից։ Հայաստան եկավ Ն.Փելոսին։ ԱՄՆ և ՌԴ ջանքերով (այդպես հայտարարվեց) սեպտեմբերի 3-րդ տասնօրյակին ագրեսիան կանգ առավ։ Գուցե ադրբեջանական բանակը կանգ առավ Արցախը Ադրբեջան ճանաչելու Փաշինյանի խոստման դիմա՞ց։ Արդեն հոկտեմբերի 7-ին Պրագայում Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Դրանից 8 շաբաթ հետո Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը։ Մեկ տարի անց ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախը հայաթափվեց»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...