ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի հայտարարությունը

Մրտ 10, 2025

 

ՀՅԴ նորընտիր Բյուրոյի մամուլի ասուլիսին բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը ներկայացրեց ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի հայտարարությունը.

«ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը գումարվեց Հայաստանի Հանրապետության և ողջ հայության համար աշխարհաքաղաքական և ներազգային լրջագույն մարտահրավերների, Արցախի Հանրապետության բռնազավթման, Արցախում տեղի ունեցած ցեղասպանության, Հայոց պետականության դեմ ուղղված գոյութենական սպառնալիքների ժամանակահատվածում։

Պատերազմներով ուղեկցվող համաշխարհային վերադասավորումները,    միջազգային ինստիտուտների և  միջազգային իրավունքի, ինչպես նաև  զսպման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը անվտանգային մարտահրավերներ են Հայոց պետականության լինելիությանն ու հայկական համայնքների կենսունակությանը։

44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը, Ադրբեջանի շարունակական ռազմատենչ նկրտումներն ու ՀՀ իշխանությունների որդեգրած խաղաղության կեղծ օրակարգը անվտանգային նոր սպառնալիքներ  են ստեղծում։

Ինչպես թուրք-ադրբեջանական տանդեմի, այնպես էլ ՀՀ վարչախմբի համար առաջնային թիրախ են ազգային ինքնութենական արժեքներն ու ազգային գաղափարախոսություն կրող ուժերը։

Հայաստանի անվտանգային և կառավարման ճգնաժամը, ներազգային թշնամանք հրահրելու և Սփյուռքը պառակտելու իշխանության քայլերը խորացնում են  հանրային հուսալքությունը։

Քննելով իրավիճակը ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց․

Մրցունակ, նոր որակի ազգային պետության կառուցումը և հայկական ինքնության պահպանումը ՀՅԴ-ն հռչակում է ռազմավարական նպատակ և հայտարարում է  պայքարի վճռական հանգրվանի մասին։

Ըստ այդմ սահմանվում են ռազմավարական հետևյալ առաջնահերթությունները՝

  • Հայոց անկախ պետականության հզորացում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնում, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կերտում՝ Անկախության հռչակագրի տառին և ոգուն համապատասխան,
  • Արցախի ազատագրման օրակարգի շուրջ համազգային համախմբում, միջազգային իրավաքաղաքական երաշխիքների գործադրումով՝ արցախահայության հավաքական վերադարձի և հիմնարար մյուս իրավունքների իրացում,
  • Հայոց բանակի, պաշտպանության և անվտանգության համակարգերի ամրապնդում,
  • Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման իրավունքի հետապնդում,
  • Ազգային և պետական շահերի վրա կառուցված, անվտանգային սպառնալիքները հաղթահարող արտաքին քաղաքականության որդեգրում,
  • Սփյուռքի կազմակերպական հզորացում, համահայկական օրակարգերի շուրջ ազգային և քաղաքական համախմբում։

Միաժամանակ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը հաստատեց.

ՀՀ  իշխանությունների որդեգրած  ապազգային և ապապետական ընթացքը կասեցնելու,  Հայրենիքի անվտանգությունը երաշխավորելու, կենսունակ հայկական պետություն ունենալու, սոցիալական արդարություն հաստատելու, ներազգային համապարփակ ճգնաժամը հաղթահարելու և ՀՅԴ ռազմավարական նպատակները իրագործելու անհրաժեշտ պայմանը իշխանափոխությունն է:

ՀՅ Դաշնակցությունը լի է վճռականությամբ և պատրաստակամ է պետականության և ազգային ինքնության  պահպանման ու զարգացման օրակարգի շուրջ գոյացնել համազգային համախմբում»։

Նմանատիպ նյութեր

Երևանը Վահագն Ալեքսանյանի արցունքներին չի հավատում․ Հովհաննես Իշխանյան

Երևանը Վահագն Ալեքսանյանի արցունքներին չի հավատում․ Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանը Վահագն Ալեքսանյանի արցունքներին չի հավատում 30 հազար երեխայի անհայրենիք սարքած Վահագն Ալեքսանյանը մայիսի 6-ին Ազգային ժողովից ասել է, որ իրեն թիրախավորում են, քանի որ հայրը լքել է իրենց, ու մայրը միայնակ է...

Նորից սև ծուխ. կոնկլավը չի կարողացել ընտրել նոր Պապ

Նորից սև ծուխ. կոնկլավը չի կարողացել ընտրել նոր Պապ

Վատիկանում Սիքստինյան կապելլայի ծխնելույզից երկրորդ անգամ սև ծուխ է բարձրացել, ինչը նշանակում է, որ  կարդինալների կոնկլավը կրկին քվեարկել է, բայց նոր Հռոմի Պապ չի ընտրել, գրում է Bild-ը: Մայիսի 7-ին Վատիկանի Սիքստինյան կապելլայում մեկնարկել է նոր Հռոմի Պապի ընտրության...

Իմ կողմից սադրանքն ինչո՞ւմն է կայանում, որ այս իշխանության թալանն եմ բացահայտո՞ւմ. Չախոյան 

«Թաղապետը միտումնավոր է զանգել ինձ և սպառնացել, այն դեպքում, երբ ես ոչ մի վիրավորանք չեմ հնչեցրել իր հասցեին»,- լրագրողների հետ զրույցում ասաց բլոգեր Արթուր Չախոյանը՝ միացնելով իր և Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի կողմից նկարված...

Դուք այլևս վարչապետի օգնականը չեք, Ձեզ կհորդորեի՝ դուրս գալ նախկին կարգավիճակից. Վարդանյանը՝ դատախազին

ՀՀ ՔՕ-ով ինչպե՞ս կբնութագրեք Նիկոլ Փաշինյանի երեկվա վարքագիծն ԱԺ-ում՝ անհանդուրժողականությունը, սպառնալիքները պաշտոնատար անձանց՝ ԱԺ պատգամավորների նկատմամբ։ Այս մասին գլխավոր դատախազին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան...

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Թբիլիսիում սպասվող պայթյունների մասին

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Թբիլիսիում սպասվող պայթյունների մասին

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մայիսի 7-ին հաղորդագրություն էր տարածել Թբիլիսիի 3 առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքի մասին։ ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է Թբիլիսիի երեք մոլերի՝ «East Point»-ի, «Galleria Tbilisi»-ի և «Tbilisi Shopping Area»-ի դեմ առկա...