Երևանը Վահագն Ալեքսանյանի արցունքներին չի հավատում․ Հովհաննես Իշխանյան

8 Մայիսի, 2025

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երևանը Վահագն Ալեքսանյանի արցունքներին չի հավատում

30 հազար երեխայի անհայրենիք սարքած Վահագն Ալեքսանյանը մայիսի 6-ին Ազգային ժողովից ասել է, որ իրեն թիրախավորում են, քանի որ հայրը լքել է իրենց, ու մայրը միայնակ է մեծացրել նրան։

Անընդունելի ու անհանդուրժելի համարելով մարդուն իր ընտանեկան կարգավիճակի, սոցիալական դիրքի, արտաքին տեսքի համար թիրախավորելը, պիտակավորելն ու քամահրելը՝ շեշտենք, որ Վահագն Ալեքսանյանի ընտանեկան կարգավիճակը ոչ մի կապ չունի նրա հետ, որ նա դավաճան է։

Վահագն Ալեքսանյանը պատգամավորական մանդատը վերցրել է 2021թ․ ապրիլին, երբ ՔՊ-ից մի ուրիշ դավաճան պատգմավոր՝ Սուրեն Գրիգորյանը, նշանակվեց արդարադատության փոխնախարար։

Սա այն ժամանակ էր, երբ ՔՊ-ն արդեն 5000 հոգու՝ երեխա ու հայր, սպանել էր Արցախի հանձնման նպատակով, և հրաժարական տալու փոխարեն բրախել էր անհայտ կորած երեխաներին ու հայրերին, իսկ գերիների ծնողներին խաբում էր, թե ընդդիմության ցույցերի պատճառով է, որ հետ չեն կարողանում բերեն նրանց որդիներին։

Այն ժամանակ էր, երբ Շուշիի հայկական լինելը կասկածի տակ էր դրել Նիկոլ Փաշինյանն ու կոչել էր դժբախտ և դժգույն, որի համար կյանք էին տվել որդիներն ու հայրերը։

2021թ․ Ալեքսանյանը ԱԺ ընտրություններով կրկին դարձավ պատգամավոր՝ մեկի գլխավորությամբ, ով քարոզարշավին ասում էր՝ բան չկա, գերիները մի էրկու ամիս էլ կդիմանան (և արդեն 5 տարի է դիմանում են՝ երեխա ու հայր)։

Դրանից հետո հանձնվել է Աղավնոն ու Բերձորը, մեր ու մանուկ քշվել են իրենց տներից։

Դրանից հետո շրջափակվել է Արցախը։ Երեք ոստիկան հայր սպանվել, մեկը երեք երեխա ուներ, մեկը՝ երկու, մեկը՝ մի։

Շրջափակման ժամանակ միայնակ մայր Վերա Նարիմանյանն իր երեխաների համար սնունդ է գնացել փնտրի, եկել է նրանց մահացած է տեսել։

Շրջափակման ժամանակ Ադրբեջանը երեխաներով ավտոբուսը կանգնեցրել է ու նվաստացրել երեխաներին, նրանցից ոմանք անհայր էին, քանի որ հայրը զոհվել էր պատերազմում։

9 ամիս Վահագն Ալեքսանյանն ու նրա թիմը բրախել է 30 հազար երեխայի, որոնք գիշերը մինչև ժամը 4-ը հերթ էին պահում, որ հաց ստանան, իսկ Վահագն Ալեքսանյանը Արցախի դրոշն էր հեռացնում ԱԺ ամբիոնից։

Դրանից հետո Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, «Թող մնային, կռվեին»,- ասել են Ալեքսանյանենք 2023թ. Արցախի վրա հարձակման արդյունքում կռված ու զոհված հայրերի և որդիների հասցեին, ու 150 հազար մարդ, 30 հազար երեխա անտուն է մնացել, որովհետև 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո փոխանակ ՔՊ-ն հեռանար, ընդհակառակը՝ իր իշխանությունը պահելու համար նաև ծնեց Վահագն Ալեքսանյան։

Վահագն Ալեքսանյանը, ատելով իր հորը, դարձավ իր հայրը, տարբերությամբ, որ եթե Ալեքսանյանի հայրը մեկ հոգու է բրախել, ապա նա 3 միլիոն + 7 միլիոն + 150 հազարին։

Ալեքսանյանը բրախել է բոլոր այն անհայր որբերին, որոնք ցեղասպանության արդյունքում կորցրին իրենց հորը, միայն 1915-ին 200 հազար էին, միայն 20 հազարը՝ Ալեքսանդրապոլում էին, միայն 17 որբանոց Լիբանանում էր, միայն 19-ը պահում էր Ամերկոմը։ Այս ամենը ուրացվել է, ճնշվում է մոռացության Վահագն Ալեքսանյանի ու նրա թիմի ձեռքով։ Լքող հոր պես լքել են որբերին։

Մինչև Ազգային ժողովում ազգային համերաշխությունը պահպանելու համար երդում տալը, Վահագն Ալեքսանյանին պետք էր տանել Բիբլոսի Թռչնի բույն որբանոցը, որ ճանաչեր նույն ազգանունից ունեցող այն անբախտներին, որոնք ոչ միայն հայր, այլև մայր էլ բախտ չունեցան ունենալու, ու մի պետություն էր ստեղծվել, որ տեր կանգներ նրանց բախտին, բայց եկավ Ալեքսանյանը տեղը գրավեց, բրախեց ու բղավեց․ «Իմ անձնականն է գերագույնը»։

Անհանդուրժելի է մարդու վրա ընտանեկան կարգավիճակի համար մատ թափ տալը, բայց և չի ընդունվում ընտանեկան կարգավիճակով դավաճանության քողարկումը։ Այսինքն, դավաճանությունը տեղով պիտի ընդունելի չլիներ, ուր մնաց քողարկումը։

Երևանը չի հավատում քաղաքական թուրքերի արցունքներին, ու հատկապես չեն հավատում հենց նրանք, ովքեր նույնպես միայն մոր խնամակալությամբ են մեծացել։

Ձեր հայրերի մուռը մեզնից չհանեիք»։

Նմանատիպ նյութեր

Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում Մոսկվայի և Երևանի...

6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր»

6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր»

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել համայնքների ղեկավարների պաշտոնական հայտարարագրերը՝ հանրությանը ներկայացնելով նրանց ունեցվածքն ու եկամուտները։ Այս անգամ ուսումնասիրել ենք Սպիտակի համայնքի ղեկավար, ավագանու անդամ Քաջայր Նիկողոսյանի 2025 թվականի տարեկան...

Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում

Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո իրանական ավիաընկերությունների՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) բոլոր չվերթները չեղարկվել են։ Այս մասին հայտնել է Իրանի ուսանողական լրատվական գործակալությունը (ISNA)։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ավելի վաղ...

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել. ուսանողներին դուրս են բերել փողոց, իսկ դասերը՝ չեղարկել։ Որոշ ուսումնական հաստատություններում դեռ առավոտից էին հայտնել, որ դասեր չեն լինելու։ Սեպտեմբերի 24-ի կեսօրին հայտնի դարձավ միանգամից մի քանի խոշոր...

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Քննչական կոմիտեն սուտ հերքում տարածելու պատճառով հայտնվել է տգեղ իրավիճակում: «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ ոստիկանություն–քննչական կոմիտե աղմկահարույց գործի ընթացքը էականորեն փոխել է սկզբնական պատկերը՝ ի վնաս Քննչական կոմիտեի։ Օրերս կալանքից ազատ են...