Հույսն այն է, որ առանձին շերտերի շրջանում «նստվածք» կթողնի…. «Փաստ»

27 Սեպտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ քպական իշխանությունը նոր էր սկսել «ՀԷՑ-ը խլելու» գործընթացը, առիթ ունեցանք նշելու, որ փուչիկ են պաշտոնական այն հայտարարությունները, թե դա արվում է «ՀԷՑ-ը փրկելու… ճգնաժամը հաղթահարելու» նպատակով: Ոչ մի նման խնդիր, իհարկե, չկա, որովհետև իրականում ճգնաժամի ապացույց էլ չկա: Ու մինչև օրս էլ Փաշինյանի իշխանությունը իր պաշտոնական «պնդումների» հետ կապված որևէ հիմնավոր, ծանրակշիռ ապացույց չի ներկայացրել:

Դա ևս մեկ անգամ ու էլ ավելի է ընդգծում դեռ «խլման գործընթացի» մեկնարկում տրված գնահատականը, որ սա բացառապես քաղաքական երևույթ է: Մենք նշել էինք նաև, որ ժամանակի ընթացքում քպական իշխանությունները փորձելու են ՀԷՑ-ում «գտնել» ինչ-ինչ «փաստեր», որպեսզի դիմեն մանիպուլ յատիվ շահարկումների, թե՝ «տեսե՜ք, դուք հոսանքի վարձավճար եք մուծել, իսկ ՀԷՑ-ի սեփականատերերը թալանել են…»:

Օրերս քպական իշխանությունները սոցցանցային ու լրատվական դաշտ նետեցին տարբեր «փուչիկներ», որոնք մաքսիմում 5 րոպե անց քարուքանդ էին լինում, այլ ոչ թե պարզապես հերքվում:

Առաջին «բադիկն» այն էր, թե ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահն ստացել է աստղաբաշխական աշխատավարձ: Ըստ որում, հատուկ չէր նշվում անունը, որ «մասսաները» մտածեն, թե դա եղել է Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը: Ընդամենը մի քանի րոպե անց պարզվեց, որ նախ՝ այդ ժամանակ Նարեկ Կարապետյանը եղել է նախագահի տեղակալը, իսկ հրապարակ նետված վարձատրությունը, որը ստացել է տնօրենների խորհրդի նախագահը, եղել է Սամվել Կարապետյանի միջոցներից, այսինքն՝ սպառողների մուծած վարձավճարի հետ այդ գումարը կապ չունի, էլեկտրաէներգիայի սակագնի ու ինքնարժեքի հետ էլ, բնականաբար, կապ չունի:

Մյուս կողմից՝ պարզվեց, որ Նարեկ Կարապետյանը միայն վերջին 9 ամիսն է տնօրենների խորհրդի նախագահ և… այդ ընթացքում աշխատավարձ չի ստացել: Իսկ հասանելիք աշխատավարձն էլ ուղղվել է համակարգում ցածր աշխատավարձ ունեցող աշխատակիցների պարգևավճարի ֆոնդին:

Քանի որ «չկպավ», իսկ սլաքներն անպայման պետք էր ուղղել Նարեկ Կարապետյանի դեմ, հրապարակ նետեցին նաև նրա ստացած «սատղաբաշխական» գումարները՝ որպես տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ: Պարզվեց՝ դա էլ է մանիպուլ յացիա: Նախ՝ էլի՝ վճարումը եղել է Սամվել Կարապետյանի միջոցներից, երկրորդը՝ Նարեկ Կարապետյանն այդ աշխատավարձը չի ստացել, այլ փոխանցել է բարեգործական նպատակներով՝ «Տաշիր» հիմնադրամին:

Անկասկած, առաջիկայում քպականները նոր ստեր կամ մանիպուլ յատիվ «տեղեկություններ» էլի կտարածեն: Լավ, բայց ինչո՞ւ են փաշինյանական իշխանությունները նման՝ 5 րոպեանոց ստեր ու մանիպուլ յատիվ տեղեկություններ տարածում: Ինչի՞ մասին է սա խոսում:

Իսկ դա վկայում է նրա մասին, ինչը մենք կանխատեսում էինք. առաջիկայում ընտրություններ են, քպականները, ի դեմս Սամվել Կարապետյանի գլխավորած շարժման, տեսնում են լուրջ վտանգ, տեսնում են, որ լուրջ քաղաքական հայտ ներկայացնող ուժ է ձևավորվում, ուստի փորձում են հնարավորինս վարկաբեկել:

Ու ակնհայտ մանիպուլ յատիվ բաներ են նետում դաշտ՝ հաշվարկով, որ մի որոշակի շերտի վրա դա կազդի: Մյուս կողմից՝ նման «ավրալային» ստատարածումը վկայում է այն բանի մասին, որ քպական իշխանությունը ցայտնոտային վիճակում է: Սա նման է այն ֆուտբոլային իրավիճակին, երբ պարտվող թիմն սկսում է խաղավերջին մոտ գնդակը պարզապես «տշել» դեպի մրցակցի տուգանային հրապարակ՝ «մեկ էլ տեսար, մի բան կստացվի..» մտայնությամբ:

Ի դեպ, երբ խոսվում է բարձր աշխատավարձերի մասին, այստեղ պետք է հիշատակել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Եթե իսկապես ՀԷՑ-ում եղել են չտրամաբանված աշխատավարձեր, եթե դրանք իսկապես ազդել են սակագների վրա, ինչո՞ւ ՀԾԿՀ-ն տարիներ շարունակ ծպտուն չի հանել, չէ՞ որ դա իր ուղիղ պարտավորությունների մեջ է մտնում: Իսկ գուցե այն ամենը, ինչ ներկայացնում են իշխանություններն, ու ՀԾԿՀ-ն էլ լռությամբ համաձայնում է, ոչ մի կապ չունի՞ իրականության հետ, և դա «հայտնաբերվել» է միայն այն բանից հետո, երբ հնչեց «կանենք մեր ձևով» հայտնի արտահայտությո՞ւնը… Հը՞:

Նմանատիպ նյութեր

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իր...

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են  հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Ըստ Գագիկ Շամշյանի, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկացել են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են...

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

Երևանի հայտարարությունները Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու անցման վերաբերյալ առայժմ կրում են հռչակագրային բնույթ, ըստ РИА Новоисти-ի՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ «Կարծում եմ՝...

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Անկման Գինը. Երբ Պետությունը Սկսվում և Ավարտվում է Բռնակալով»։ Պատմությունը դաժան, բայց արդար մի ուսուցիչ է, որը մեզ պարբերաբար հիշեցնում է մեկ պարզ ճշմարտություն. որևէ իշխանություն չի կարող գոյատևել, եթե այն զրկված...

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ...