Հունիսի 9-ից սկսած՝ Սևանա լճի մակարդակը մինչև այսօր իջել է 55 սմ-ով․ Լևոն Ազիզյան

29 Դեկտեմբերի, 2025

2025 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900,39 մետր: Այն մինչև հունիսի 8-ը բարձրացել է 38 սմ-ով՝ կազմելով 1977 մետր: Հունիսի 9-ից սկսած՝ լճի մակարդակը մինչև այսօր իջել է 55 սմ-ով: Այսօրվա դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900,22 մետր, ինչը նախորդ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17 սմ-ով: Լճի ծավալը կազմում է 37,8 կմ խորանարդ, իսկ մակերեսը՝ 1275 կմ քառակուսի: Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը:

Ըստ նրա՝ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը մինչև դեկտեմբերի 28-ը կազմել է 119,6 մլն, որը 65,4 մլն-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տեղափոխված ջրի քանակից:

Ոռոգման նպատակով ջրի բացթողումը սկսվել է հունիսի 6-ին և շարունակվել մինչև սեպտեմբերի 27-ը: Այդ ժամանակահատվածում լճից բացթողնված ջրի ծավալը կազմում է 180 մլն 965 հազար, ինչը 49,9 մլն-ով ավելի է 2024 թվականի ցուցանիշից:

«2025 թվականին ՊՈԱԿ-ի կողմից դիտարկվող 5 խոշոր ջրամբարներից 3-ում՝ Ախուրյանում, Ազատում և Մարմարիկում, ունեցանք 100 տոկոս լցվածություն, իսկ Արփի լճում և Ապարանի ջրամբարում՝ 51 տոկոս լցվածություն:

Այսօրվա դրությամբ՝ ՊՈԱԿ-ի կողմից դիտարկվող 5 խոշոր ջրամբարներում ջրի ծավալի գումարային մեծությունը կազմում է 252 մլն խորանարդ մետր, որը 2024 թվականի նույն օրվա մեծության համեմատ 137 մլն խորանարդ մետրով պակաս է»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության...

ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հիմնադրամը կնքել է առաջին համաձայնագիրը կարևոր նշանակություն ունեցող օգտակար հանածոների ոլորտում։ Սկզբնական փուլում ներդրումները կուղղվեն հազվագյուտ հողային տարրերի, ուրանի, բերիլիումի և ցիրկոնիումի արդյունահանման նախագծերին։ Նախագիծը...

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան

«Անկախությունից առաջ՝ շուրջ յոթանասուն տարի, ապրել ենք Խորհրդային միությունում, որն իր էությամբ եղել է աթեիստական պետություն։ Խորհրդային Հայաստանում հավատացյալ բառն ունեցել է բացասական ընկալում, որովհետև նրանք, ովքեր հավատում էին Աստծուն, ըստ էության, մերժվում էին...

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ

Սեպտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 43-ամյա Ա․ Խ․-ն և հայտնել, որ իր որդին՝ 13-ամյա Է․ Խ․-ն, սեպտեմբերի 22-ին դպրոցում գնացել է դասասենյակ, որպեսզի...

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում...