Հունիսի 22-ին ուխտագնացություն է լինելու դեպի Էջմիածին․ իսկ քաղաքի իշխանությունը փակել է հրապարակը

21 Հունիսի, 2025

Վաղը՝ հունիսի 22-ին, ուխտագնացություն է լինելու դեպի Մայր Աթոռ՝ նվիրված Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոնին։

Ուշագրավ է, որ այսօրվանից արդեն փակել է Էջմիածնի կենտրոնը՝ «Սթրիթ Բոլի Հայաստանի գավաթ 2025» մրցաշարի համար։

Էջմիածնի բնակիչները անհանգստություն ունեն, որ հրապարակը մինչև հունիսի 22-ը չի ազատվի, և այդպիսով կխոչընդոտվի ուխտերթը։ Հայտարարված են երթեր, նաև տարբեր համայնքներից քաղաքացիները շարժվելու են Էջմիածին։

Վաղը ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարու կմատուցվի պատարագ,  Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Տոնի առիթով դուրս կբերվեն՝ Տիրոջ Կենաց Փայտի մասունքը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը, Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը, Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը, Սկևռայի մասանց պահարանը:

Տեսանյութը՝ Yerevan.Today-ի տելեգրամյան ալիքում։

Նմանատիպ նյութեր

Դպրոցականին հարվածած ուսուցչուհու նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. Քննչական կոմիտե

Դպրոցականին հարվածած ուսուցչուհու նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. Քննչական կոմիտե

2026 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է...

Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ

Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ

Շաքիում ՀՀ ներխուժած ադրբեջանցի զինծառայողի կողմից երեխաներին պաշտպանելիս հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը կայուն է, դրական փոփոխություններ կան։ Շուտով վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել...

Արմավիրի մարզի Վանանդ գյուղի և շրջակա գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. տեսանյութ

Արմավիրի մարզի Վանանդ գյուղի և շրջակա գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. տեսանյութ

Արմավիրի մարզի Վանանդ գյուղի և շրջակա գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը։ Բնակիչների պնդմամբ՝ արդեն 7 ամիս է, ինչ ճանապարհը քանդել են՝ նորոգելու նպատակով, սակայն կապալառու կազմակերպությունն աշխատանքները չի ավարտում: Այս մասին Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը...

Սկսվել են Վիկտոր Սողոմոնյանի՝ «ՍՏԱՄԲՈՒԼ 25» քաղաքական դետեկտիվ ժանրի սերիալի նկարահանումները

Սկսվել են Վիկտոր Սողոմոնյանի՝ «ՍՏԱՄԲՈՒԼ 25» քաղաքական դետեկտիվ ժանրի սերիալի նկարահանումները

Սկսվել են Վիկտոր Սողոմոնյանի՝  «ՍՏԱՄԲՈՒԼ 25» քաղաքական դետեկտիվ ժանրի սերիալի նկարահանումները, որտեղ գլխավոր դերը կատարում է Դմիտրի Միլլերը։ Սերիալը «ՎԱՐՇԱՎԱ 21» և «ԲԵՌԼԻՆ 23» նախագծերի շարունակությունն է և հանդիսանում է աշխարհաքաղաքական թեմատիկայով շարքի նոր մասը։...

Ինչպե՞ս մեկ տարում էլեկտրաէներգիայի հավելուրդը վերածվեց դեֆիցիտի

Ինչպե՞ս մեկ տարում էլեկտրաէներգիայի հավելուրդը վերածվեց դեֆիցիտի

Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանը էլեկտրաէներգիայի հավելուրդ ուներ, իսկ այսօր արդեն դեֆիցիտ է արձանագրում՝ դա պայմանավորելով ներդրումային ծրագրերի մեծ ծավալով։ «Ներդրումային ծրագրերն այնպիսի մասշտաբի են,...