ՀԾԿՀ-ն մտադիր է մինչև նոյեմբերի 18-ը ՀԷՑ-ն անաղմուկ զրկել լիցենզիայից. MakaryanNews

27 Հոկտեմբերի, 2025

Ռոմանոս Պետրոսյանին իբրև թե միանձնյա, «սեփական կամքով» ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակած ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը մտադիր է ՀԷՑ-ին անաղմուկ զրկել լիցենզիայից:

Նոյեմբերի 18-ին լրանում է ՀԷՑ-ի դեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հարուցած վարույթի ժամկետը, որից հետո ՀԾԿՀ-ն պետք է որոշում կայացնի, թե ինչպես է վարվելու ՀԷՑ-ի հետ, արդյոք զրկելու՞ է լիցենզիայից, թե՞ այլ լուծում է տալու:

Եվ հիմա, MakaryanNews-ի  տեղեկություններով, ՀԾԿՀ-ում մտադիր են մինչև նոյեմբերի 18-ը (10-14-ն ընկած հատվածում) որևէ փոքր դահլիճում կազմակերպեն ՀԷՑ-ին վերաբերող հարցի քննարկումը, և, դահլիճային պայմանները պատրվակ բերելով, արգելեն լրագրողների և այլ շահագրգիռ անձանց մուտքը նիստին, որպեսզի վերջնական և անխոչընդոտ զավթեն ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից: Ի դեպ, Մեսրոպ Մեսրոպյանն ավելի վաղ ինձ հետ զրույցում չէր բացառել, որ վարույթի ժամկետի ավարտին հնարավոր է զրկեն ՀԷՑ-ին լիցենզիայից:

Հիշեցնենք, ՀԾԿՀ-ն նախկինում տեղակայված էր Սարյանի փոստի շենքում, սակայն շենքը օտարելուց հետո տեղափոխվել է Պլանի գլուխ` Մնասնիկյան 5/1 հասցե, որտեղ դահլիճը այս օրերին վերանորոգում են: Մեզ հասած տեղեկություններով` հատուկ ձգձգում են նորոգման աշխատանքները, որ մինչև ՀԷՑ վարույթի քննությունը «չհասցնեն» ավարտել և այդ պատրվակով նիստը անցկացնեն որևէ այլ` չափերով ավելի փոքր և լրագրողների համար անհարմար դահլիճում:

Տեղեկության վերաբերյալ մենք կփորձենք վաղը մեկնաբանություն ստանալ հենց ՀԾԿՀ-ից, թե արդյոք մտադի՞ր են ՀԷՑ-ի դեմ հարուցված վարույթը քննող նիստն անցկացնել առանց լրագրողների մասնակցության:

Նմանատիպ նյութեր

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...