ՀԾԿՀ-ն մերժեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները

8 Հուլիսի, 2025

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հաղորդագրություն է տարածվել, որում ասվում է.

«Սույն թվականի հուլիսի 8-ի նիստում ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի որոշմամբ մերժվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով փոփոխությունները։

ՀԷՑ-ը դիմել էր հաստատման՝ իր 2018-2034 թվականների ներդրումային ծրագիրը փոփոխելու համար, մասնավորապես 2025 թվականի մասով, առաջարկելով նախատեսված ներդրումների ավելացում նախկինում հաստատված 47.6 միլիարդ դրամից մինչև 53.98 միլիարդ դրամ։ Ներկայացված ներդրումային ծրագրի փոփոխության անհրաժեշտությունը ընկերությունը պայմանավորել է հաստատված ծավալների հստակեցման և նոր աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։

Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը որոշեց, որ առաջարկվող փոփոխությունները չեն կարող հաստատվել երկու հիմնական պատճառով։ Ըստ ընկերության կողմից ներկայացված հաշվարկների, առաջարկվող աշխատանքների իրականացումը կբերի մեծ քանակությամբ պլանային անջատումների և կհանգեցնի հաճախորդների էլեկտրաէներգիայի մատակարարման որակի զգալի վատթարացման: Հիմնական հուսալիության ցուցանիշները՝ համակարգի միջին ընդհատումների տևողության ինդեքսը (SAIDI) և համակարգի միջին ընդհատումների հաճախականության ինդեքսը (SAIFI), զգալիորեն կվատթարանան ՀԷՑ-ի գործող հաստատված ծրագրով սահմանված 2025 թվականի նպատակների և 2021 թվականին սահմանված բազային ցուցանիշների համեմատ: Այս արդյունքը հակասում է ՀԾԿՀ-ի հիմնադիր սկզբունքին՝ ապահովել սպառողներին որակյալ ծառայությունների մատուցումը:

Բացի այդ, ընկերության կողմից առաջարկվող զգալիորեն ավելի բարձր ներդրումային գումարը (53.98 միլիարդ դրամ՝ 47.6 միլիարդ դրամի դիմաց) կհանգեցնի նրան, որ մաշվածության և սակագների միջոցով վերականգնվող թույլատրելի շահույթի համակցված գումարը կգերազանցի ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայով սահմանված առավելագույն սահմանաչափը ավելի քան 2 միլիարդ դրամով: Այս գերազանցումը կհանգեցնի ներդրումային ծախսերի ավելի քան 10 միլիարդ դրամի սակագների միջոցով վերականգնման զգալի ուշացման, ինչը ֆինանսական դժվարություններ կստեղծի ընկերության համար: Սպառողներին մատուցվող ծառայությունների որակի ցուցանիշների էական վատթարացումը և ավելացվող ներդրումների՝ ընկերության սակագնային մարժայով փոխհատուցման էականորեն հետաձգման արդյունքում ընկերության համար ֆինանսական խնդիրների հնարավոր առաջացումը, կարող է բերել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության մակարդակի, էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական կայունության նվազման։

ՀԾԿՀ-ն ընդգծում է իր օրենսդրական պարտավորությունը՝ հավասարակշռել սպառողների շահերը կարգավորվող կազմակերպությունների շահերի հետ: Արդյունքում, Հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ ընկերության առաջարկած փոփոխությունները չեն կարող ապահովել այս անհրաժեշտ հավասարակշռությանը։

Հանձնաժողովի որոշումն ընդունվեց 3 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ (հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը ներկայացրեց հատուկ կարծիք)։ Որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից»։

Նմանատիպ նյութեր

Թուրքիան ու Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հայտ են ներկայացրել

Թուրքիան ու Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հայտ են ներկայացրել

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հայտ են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար՝ «baklava» և «pakhlava» անվանումներով, հայտնում է Turkiye-ն։ Վերջնական որոշումը հայտի վերաբերյալ կընդունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական...

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1719-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1719-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1,719-ի։ Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտնել է, որ վիրավորվել է ավելի քան 5,000 մարդ։ Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի...

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում․ Բաղայի

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում․ Բաղայի

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իրանի առաջնահերթությունը հուշագրի դրույթների իրականացումն ապահովելն է, և Թեհրանը հետևողականորեն առաջ է տանում իր պահանջները»,-նշել է...

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի։ Դրա մասին հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։ «2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի Հանրապետության 44 և Թուրքիայի 8179...

Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց

Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է վերսկսվել: «Իրանի հետ ռազմական գործողությունները կվերսկսվեն կամ այն պատճառով, որ Թրամփը որոշի, որ բանակցությունները սպառվել են, կամ այն պատճառով, որ Իրանը հարձակվում է Իսրայելի...