Հսկայական վնասներ են կրում գյուղացիները, գյուղատնտեսությամբ զբաղվողները. Գառնիկ Դանիելյան

23 Օգոստոսի, 2025

Մեր տեղեկություններով Վերին Լարսի անցակետից գյուղմթերքով, սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաներ ետ են վերադառնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանեիլյանը։

«Բեռնափոխադրողներն ահազանգում են, որ իրենց չի տրվում հստակ պատճառաբանություն, խոսվում է բուսասանիտարիայի հետ կապված ինչ-որ խնդիրների մասին:

Այս ամենի հետևանքով հսկայական վնասներ են կրում գյուղացիները, գյուղատնտեսությամբ զբաղվողները:
Նշեմ, որ այլ ապրանքներով բեռնված բեռնատարներ ևս ենթարկվում են մանրակրկիտ զննման, ինչի հետևանքով խոչընդոտվում է վերջիններիս մուտքը Ռուսաստանի Դաշնություն:
Մասնավորապես, խնդիրների են բախվում շինանյութ փոխադրող մեքենաները, ինչն աննախադեպ է այս ոլորտի պարագայում:
Բազմաթիվ բեռնատարներ անորոշության մեջ դեռևս սպասում են որոշման:
Ինչպես միշտ, պատկան մարմինների կողմից չկա համապատասխան արձագանք, գործողություններ:
Ակնհայտ է, որ խնդիրը միայն տնտեսական չէ, ունի քաղաքական ենթատեքստ։
Շնորհավոր «Թրամփի ճանապարհ»:

Նմանատիպ նյութեր

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...