Հռոմի պապը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա

10 Փետրվարի, 2026

Հռոմի պապ Լևոն XIV-ի հրահանգով Ուկրաինա է ուղարկվել երեք բեռնատար, որոնք տարել են 80 էլեկտրագեներատոր, ինչպես նաև դեղորայք և սնունդ։ Մարդասիրական օգնությունն արդեն ժամանել է երկիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Vatican News-ը։Փետրվարի 4-ին տեղի ունեցած ունկնդրության ժամանակ Հռոմի պապը կոչ էր արել աջակցել Ուկրաինային՝ հաղթահարելու էներգետիկ ենթակառուցվածքին հասցվող հարվածների հետևանքները։

Նա նաև երախտագիտություն էր հայտնել բազմաթիվ թեմերում, մասնավորապես՝ Լեհաստանում իրականացված համերաշխության նախաձեռնությունների համար։«Պապն արձագանքել է բազմաթիվ եպիսկոպոսների կոչերին, որոնք, գիտակցելով պատերազմի պատճառած տառապանքները, աջակցություն են խնդրել՝ օգնելու Ուկրաինային հաղթահարել ուժեղ ցրտերի առաջացրած դժվարությունները։ Գիշերը ջերմաստիճանն իջնում ​​է մինչև -15 աստիճան Ցելսիուս, մինչդեռ ցերեկը ջերմաստիճանը տատանվում է -10-ից մինչև -12 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Շատ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ տաքացվող ապաստարաններում ջերմություն փնտրելու համար, որտեղ գեներատորների շնորհիվ նրանք կարող են նաև տաք սնունդ ստանալ», – ասվում է հրապարակման մեջ։

Վատիկանից նաև հայտնել են, որ գեներատորների հետ մեկտեղ Ուկրաինա են ուղարկվել հազարավոր դեղամիջոցներ, այդ թվում՝ հակաբիոտիկներ, հակաբորբոքային դեղամիջոցներ, սննդային հավելումներ և մելատոնին, որը «հատկապես անհրաժեշտ է, քանի որ օգնում է մարդկանց քնել մշտական ​​վախի և սթրեսի պայմաններում»:

Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին ռուսական հարվածների պատճառով հազարավոր մարդիկ զրկվել են էլեկտրամատակարարումից և ջեռուցումից։ Կիևի քաղաքապետը մայրաքաղաքի բնակիչներին կոչ է արել հնարավորության դեպքում հեռանալ։

Նմանատիպ նյութեր

Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր»

Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր»

Փաշինյանի որոշմամբ՝ սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է  Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին գրում է ArmLur.am-ը: Պատվիրակության կազմում...

Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ

Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ

Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով մեկ աշակերտ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ «Հարձակման հետևանքով վիրավորվել է չորս աշակերտ։ Մեկ աշակերտ զոհվել է», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նշվում է հաղորդագրության մեջ։...

Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ

Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը ցանկանում է հավատալ, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել եվրաինտեգրման վտանգը։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։ «Երկրի...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին և 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ...