Հրաշքի սպասող ազգերը, որպես կանոն, կամ վերանում են, կամ ստրկանում. Վահե Սարգսյան

2 Նոյեմբերի, 2025

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մի տեսակ զգացում ունեմ, որ հասարակ մարդկանց հետ միասին աշխարհիկ ու հոգևոր վերնախավի շրջանում էլ են ուրախացողները շատ, որ Հովհաննավանք մարդ չի գնացել։
Նայում եմ` ցավոք, շատ քչերն են, որ չեն տրվում ալիքի էմոցիաներին և սառը գլխով դատում` ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։
Իսկ թե ի՞նչ անում է նա հիմա և ինչի՞ համար` էսօր ուրախացողները կտեսնեն ընտրություններից հետո, եթե, Աստված մի արասցե, նա հաջողի։ Իսկ նա անշեղորեն իրականացնում է նախապատրաստական աշխատանք` ընտրություններից հետո «Չորրորդ հանրապետության» տրամաբանությամբ ստեղծելու ոչ միայն նոր Սահմանադրություն, այլև նոր Եկեղեցի (ենթադրաբար` այն կկոչվի Հովհաննավանքի կաթողիկոսություն)` միանգամայն նոր վարդապետությամբ։
Բնականաբար, այդ նոր «Եկեղեցին» ու «վարդապետությունը» կլինեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանին ենթակա ու նրա քիմքին հաճո, այլև կձևավորվեն հենց նրա կողմից։ Օրինակ, այդ «եկեղեցու» կանոնակարգերը կհաստատվեն կառավարության կողմից, իսկ «Ամենայն Հայոց Կաթողիկոսը» (ենթադրաբար դա կլինի Ստեփան Ասատրյանը) պարտադիր կարգով կմասնակցի կառավարության նիստերին, հաշվետու կլինի վերջինիս և ամեն հինգշաբթի կզեկուցի, թե ինչ է արել և անելու։
Կարճ ասած` Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանում» պետք է գործի «իրական եկեղեցի», ինչն էլ անշեղորեն իրականացվում է Հովհաննավանքում տեղի ունեցողի հիմքի վրա։
Ուրախանալը, որ «պատարագին» քիչ մարդ գնաց կամ Գարեգին Բ Վեհափառն էս շաբաթ էլ չձերբակալվեց` նշանակում է, որ գործընթացների տերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ հայ ժողովրդի գիտակից մի լայն հատված իրեն դուրս է դրել պայքարից ու սպասում է հրաշքի։ Իսկ հրաշքի սպասող ազգերը, որպես կանոն, կամ վերանում են, կամ ստրկանում»։

Նմանատիպ նյութեր

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...