Հրապարակվել են Վաղարշապատ համայնքի ընտրությունների ընտրողների ցուցակները

8 Հոկտեմբերի, 2025

Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հոկտեմբերի 7-ին հրապարակվել են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։

Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։

Նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնում կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 16․11․25 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններում:

ԿԸՀ ՏԻՄ ընտրողների ռեգիստրի որոնմամբ՝ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն:

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ի վստահված անձը ուղղորդում էր ընտրողներին, մարդ էր տանում բերում. Գոհար Մելոյան 

  «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հոկտեմբերի 25-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը, լրագրողներին հայտնեց Ստեփանավանում և Հայաստանի այլ համայնքներում անցկացվող տեղական...

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ անտարբեր չլինել ու պարտադիր գնալ ընտրատեղամաս․ Անդրանիկ Գևորգյան

  «Տվյալներ ունենք, որ ժամը 12-ի դրությամբ չունենք այնպիսի ակտիվություն, բայց դեռևս օրն ընթացքի մեջ է, քանի որ առավոտյան կողմ եղանակն էլ մի քիչ ցուրտ էր։ Այնուամենայնիվ, ակնկալում ենք ակտիվ մասնակցություն․ ես առավոտյան էլ ասել եմ և...

Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է․ ԿԸՀ

Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է․ ԿԸՀ

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝ Արարատի մարզի Արտաշատ համայնք- 6.60% Արմավիրի մարզի Արմավիր համայնք- 6.05% Արմավիրի մարզի Արաքս համայնք-7.57% Արագածոտն մարզի Շամիրամ համայնք- 8.91% Գեղարքունիքի...

Էս փոքր գյուղում այսքան ուժայիններ են բերել, լցրել, իբր վախի մթնոլորտ է. Գերասիմ Վարդանյանը քվեարկեց

  Արտաշատ խոշորացված համայնքի քաղաքապետի թեկնածու ՀՅԴ «Դաշնակցությունից» Գերասիմ Վարդանյանը հայտարարել է, որ տեղական ընտրությունների օրը Դեղձուտ գյուղում ուժային կառույցների ներկայացուցիչների չափազանց մեծ ներկայություն է եղել՝ նշելով,...

Չեմ կարծում, որ վարչական լծակը կարող է ազդել մեր գյուղացիների վրա. ՀՅԴ վստահված անձ

Ինձ չի թվում, որ վարչական լծակները կազդի գյուղացիների վրա, ստեղ ամեն մեկը ինքը իր ընտրությունը ճիշտ կատարում է, ամեն մեկն իր ընտրությունը իր խղճի համար կատարում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արտաշատ...