Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. Համոզել չի հաջողվել. «Հրապարակ»

1 Հոկտեմբերի, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Սերժ Սարգսյանի թիմը, որն ամիսներ շարունակ թմբկահարում էր իմպիչմենտի մասին և Փաշինյանին հեռացնելու միակ խոչընդոտը համարում էր «Հայաստան» դաշինքի չմիանալը, օրեր առաջ ստացավ բաղձալի ստորագրությունները: Սակայն դրանից հետո քայլի մասին տեղեկատվություն չկա։

Բանն այն է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը անգամ 36 ստորագրությունը չունի՝ իմպիչմենտի նախագիծն ԱԺ-ում շրջանառության մեջ դնելու համար: 2 ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ստորագրություն։

Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը փորձում է համոզել ՔՊ-ից հեռացած և ՄԱՍ կուսակցություն հիմնած անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին, որ ստորագրեն, և գոնե 36 ստորագրությունը հավաքվի։ Սակայն Աղազարյանը լսումների ժամանակ էլ հայտարարեց՝ եթե իրենք չվստահեցին իր առաջարկած իմպիչմենտի գործընթացին, որով վարչապետի թեկնածու էր առաջարկում Էդմոն Մարուքյանին՝ հայտարարելով, որ «Մարուքյանը Նիկոլ 2» է, ինչո՞ւ պիտի ինքը վստահի նրանց և Սերժ Սարգսյանին:

Նախօրեին երևանյան սրճարաններից մեկում Դավիթ Համբարձումյանին և Աղազարյանին կրկին միասին են տեսել, սակայն Աղազարյանն իր դիրքերից մի միլիմետր չի զիջել։

 

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...