|
Հայրս հիմա ավելի լավ է իրեն զգում, ասեց, որ կարողացել է քնել, ինչը մեծ ձեռքբերում է։ Այս մասին Politik-ի հետ զրույցում հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի որդին՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբկցության անդամ Սամվել Հակոբյանը։ «Հայրս բացի հոգեբանական ճնշումների, ունի առողջական խնդիրներ, 70 տարեկան մարդը գտնվում է մի խցում, որտեղ չկան տարրական պայմաններ։ Հայաստանում արդարադատություն չկա․․․հորս առաջին դատական նիստը լինելու է օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին։ Տեղեկացա, որ դատավորը լինելու է Դավիթ Արղամանյանը, ով 2018-ի «դըմփ-դըմփ հու»-ի թմբուկ խփողն է»,- նշել է նա։ Հիշեցնենք՝ Ռուբեն Հակոբյանը առողջական խնդիրներ էր ունեցել կալանավայրում, նրան հիվանդանոց չէին տեղափոխել՝ նշելով, որ լուրջ խնդիրներ չկան, կարող է դեղերն այնտեղ ընդունել։ Ավելին՝ տեսանյութում։ |
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում....





