Հորմուզի նեղուցի հարցով կոալիցիա ստեղծելու ԱՄՆ փորձերը դեռևս որևէ արդյունք չեն տվել

17 Մարտի, 2026

Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու նպատակով կոալիցիա ստեղծելու ԱՄՆ փորձերը դեռևս որևէ արդյունք չեն տվել։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ Ամերիկայի տարբեր գործընկերների արձագանքը տատանվում է «թերահավատությունից մինչև կտրուկ «ոչ»»։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկյան վարչակազմը ձգտում է այդ դաշինքում ներգրավել Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, Իտալիային, Ավստրալիային, Կանադային, Պարսից ծոցի երկրներին և Հորդանանին։ ԱՄՆ-ը նմանատիպ առաջարկով դիմել է նաև Ճապոնիային և Հարավային Կորեային։

Այդուհանդերձ, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի առաջնորդներն արդեն իսկ բացառել են տարածաշրջան ռազմածովային ուժերի նավեր ուղարկելու հնարավորությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ըստ աղբյուրներից մեկի, «միանշանակ պատասխան չի տվել, սակայն այս պահի դրությամբ դա մերժում է»։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են Հորմուզի նեղուց ռազմական նավեր ուղարկել, այդ թվում նաև նրանք, որոնք արդեն իսկ գտնվում են Կարմիր ծովում՝ եվրոպական «Aspides» ռազմածովային առաքելության շրջանակներում։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ վարչակազմը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ֆլորիդա նահանգում աջակիցների առջև ունեցած ելույթում...

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կանխարգելիչ հարված է հասցրել «Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն» (PJAK) խմբավորման հավաքի և մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։ PJAK-ը քրդական...

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Այս մասին հայտնում...

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը։ Գրում է «Հրապարակ»-ը։ «Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է...

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան: Այս մասին, ISNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Հաջորդ շաբաթ երկու երկրների նախագահների մասնակցությամբ Մոսկվայում կշարունակվեն խորհրդակցությունները», – ասել է...