Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ՊՎԾ

10 Սեպտեմբերի, 2026

Պետական վերահսկողական ծառայությունն իրավունքի պետական գրանցում իրականացնող մարմնի գործողությունների իրավաչափության և հիմնավորվածության վերահսկողության շրջանակներում համայնքային հողերի օտարման և նպատակային նշանակության փոփոխության գործընթացներում արձանագրել է մի շարք խախտումներ և չարաշահումներ։

Մասնավորապես, 2021 թվականին Կոտայքի մարզի համայնքներից մեկում օտարվել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա 15.7 հա ընդհանուր մակերեսով 6 առանձին միավորներից բաղկացած արոտավայրերի գործառնական նշանակությամբ հողամաս․ գործարքը ստացել է պետական գրանցում։

Բացահայտվել են նաև առերևույթ կեղծ փաստաթղթերի հիման վրա համայնքային հողերի՝ առանց աճուրդի օտարման դեպքեր, որոնց հետևանքով համայնքին պատճառվել է շուրջ 7.5 մլն դրամի վնաս։ Մասնավորապես, 2018 թվականին Արարատի և Լոռու մարզերի երկու համայնքների իրավասու պաշտոնատար անձանց կողմից կազմվել և պաշտոնական շրջանառության մեջ են դրվել առերևույթ կեղծ փաստաթղթեր, համաձայն որոնց, մի դեպքում 0,363 հա, մյուսում՝ 0,67 հա մակերեսներով հողամասերը Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշումներով հատկացված են եղել համայնքի բնակիչներին։

Երկու այլ դեպքերով՝ 2016 թվականին Արարատի մարզի և 2010 թվականին Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների կայացրած որոշմամբ փոփոխվել է հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթի մեկնարկային գինը՝ որի արդյունքում ավագանու սահմանած արժեքից մի դեպքում՝ շուրջ 10, մյուսում՝ 6 անգամ ցածր գնով հողամասը տրամադրվել է վարձակալության՝ համայնքին պատճառելով շուրջ 11,2 մլն դրամի վնաս։

Միաժամանակ, արձանագրվել են առանց համապատասխան իրավահաստատող փաստաթղթերի՝ հողամասերի կադաստրային արժեքի նվազեցման նպատակով դրանց նպատակային նշանակության փոփոխության և անհամեմատ ցածր արժեքով օտարման դեպքեր։ Արդյունքում՝ 2017 թվականին Կոտայքի մարզում նշված եղանակով երեք հողատարածքների օտարման հետևանքով պատճառված վնասը կազմվել է շուրջ 550 մլն դրամ։

Մեկ այլ դեպքում՝ Արարատի մարզում համայնքի միջոցներով կառուցապատված հողամասը և առկա անշարժ գույքը մատչելի գնով ցանկալի անձին վարձակալության տրամադրելու անխուսափելիություն ապահովելու համար 2019 թվականին համայնքի իրավասու պաշտոնատար անձինք հողամասը բաժանել են մասերի՝ առանձնացնելով կառուցապատված հատվածը, որից հետո փոփոխվել է հողամասի նպատակային նշանակությունը և շուրջ 60 մլն դրամ շուկայական արժեքով գույքը վարձակալության է հանձնվել 117,500 դրամով, համայնքի օրինական շահերին պատճառելով շուրջ 59,8 մլն վնաս։

Բացահայտված դեպքերի առնչությամբ նախաձեռնվել են համապատասխան քրեական վարույթներ, իսկ ՀՀ դատախազությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում իրականացված գործընթացների արդյունքում 20․5 հա մակերեսով և 550 մլն դրամ արժեքով հողամասը վերադարձվել է ՀՀ-ին։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը շարունակվում է ՀՀ հողային պաշարների կառավարմանտիրապետմանօգտագործման և տնօրինման բնագավառում պետական քաղաքականությանպետական և համայնքային սեփականության հողերի իրավունքների պետական գրանցման գործընթացի նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացումը՝ ոլորտում չարաշահումների և խախտումների բացահայտման ու կանխման նպատակով:

Նմանատիպ նյութեր

Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն»

Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն»

Գորիսում կայանալիք ընտրություներում ՔՊ–ի թեկնածուն երբեմնի ընդդիմադիր քաղաքապետ Առուշ Առուշանյանն է։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Առուշանյանը հաստատել է այդ տեղեկությունը։ Հիշեցնենք, որ ժամանակին Առուշանյանը խիստ քննադատության էր ենթարկում գործող...

Սրանք քաղաքական պեդոֆիլներ են, ժողովրդին տանում են կոտորածի․ Հովհաննես Իշխանյան

  Հետընտրական Հայաստանում բռնաճնշումները նոր թափ են ստացել։ Գուժվող հաձնումների ֆոնին իշխանությունը փորձում է չեզոքացնել հիմնական ընդդիմադիրներին։ Թեմայի շուրջ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում զրուցել...

Հեքիաթ է այն պնդումը, որ ՀՀ-ում ուսուցիչը բարձր աշխատավարձ է ստանում. քաղաքագետ

Հեքիաթ է այն պնդումը, որ ՀՀ-ում ուսուցիչը բարձր աշխատավարձ է ստանում. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուսուցչին 30-40000-ից 100 հազար աշխատավարձ տվեք ու նրանից պահանջեք... Անգամ հնդիկ աշխատողները, ովքեր համարվում են Հայաստանում էժան աշխատուժ, այդ գնով չեն աշխատի։ Ես դասախոսությունը թողեցի, որովհետև շատ ժամանակ, ու չնչին...

Կես տարում ՀՀ-ն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել․ «Հետք»

Կես տարում ՀՀ-ն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի ապրանք։ Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ ներկրվել է 17.8 մլն դոլարի նավթամթերք (բենզին և դիզելային վառելիք) ու 109 հազար դոլարի պլաստմասսայե շինարարական...